ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԵՆ 15510-2017
Վերնագիր Անասնակեր. Նմուշառման և վերլուծության մեթոդներ. ICP-AES եղանակով կալցիումի, նատրիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալիումի, երկաթի, ցինկի, պղնձի, մանգանի, կոբալտի, մոլիբդենի և կապարի որոշում
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում է (ICP-AES) ատոմա-էմիսիոն (ճառագայթման) սպեկտրաչափման մեթոդ ինդուկցիոն կապված պլազմայի հետ՝ կալցիումի, նատրիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալիումի, երկաթի, ցինկի, պղնձի, մանգանի, կոբալտի, մոլիբդենի և կապարի տարրերի որոշման համար: Կալցիումի, նատրիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալիումի, երկաթի, ցինկի, պղնձի, մանգանի, կոբալտի, մոլիբդենի և կապարի տարրերը լուծահանվում են հիմնականում օրգանական նյութեր պարունակող սննդում չոր մոխրացումից և աղաթթվում լուծվելուց հետո կամ հիմնականում անօրգանական նյութեր պարունակող սննդում՝ աղաթթվով թաց մոխրացումից հետո: Ֆիլոսիլիկատ (օրինակ՝ կաոլին) պարունակող հանքային նյութերում և սննդում լուծահանվող կապարի որոշման համար պետք է օգտագործել ազոտական թթվով նոսրացրած թաց մոխրացումը: Այս մեթոդը հաջողությամբ փորձարկվել է. - կալցիումի, նատրիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալիումի, երկաթի, ցինկի, պղնձի, մանգանի, կոբալտի և մոլիբդենի համար հետևյալ անասնակերերում. 2 լիարժեք կերեր (խոզի կեր, ոչխարի կեր), 1 հալեցրած նյութ (ֆոսֆատ), 1 հանքային նախնական խառնուրդ և 2 լրացուցիչ անասնակերեր (2 հանքային հավելումներով կերեր), - երկաթի համար 2 հալեցրած նյութերում (ֆոսֆատ, CaCO3), 2 կերային հավելումներ (Բենտոնիտ, CuSO4) և 1 լրացուցիչ անասնակեր (հանքային հավելումներով կեր): 2-ից բարձր Հուրվիցի գործակցով (տես հավելված Ա) տարրերի համար մեթոդը կիրառելի է որպես ստուգիչ մեթոդ, այլ ոչ թե հաստատման նպատակով: Յուրաքանչյուր տարրի համար մեթոդի բացահայտման (հայտնաբերման) սահմանը կախված է նմուշի մատրիցից և ապարատից: Մեթոդը չի կիրառվում ցածր կոնցենտրացիա ունեցող տարրերի որոշման համար: Քանակական սահմանը պետք է լինի 3 մգ/կգ կամ ավելի ցածր: Սույն մեթոդը կիրառվում է նաև արտադրանքում տարրերի բարձր պարունակության որոշման համար (> 5%): Այդ նպատակով մեթոդի ճշգրտությունը պետք է ստուգվի առանձին:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
80-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2017-12-06
Գործարկման թվականը 2019-01-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԵՆ
Դասակարգում 65.120
ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
Կենդանիների կեր

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2017-12-06
Գրանցման № 1421-2017
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2017
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 14400