ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 10467-2018
Վերնագիր Պլաստիկ խողովակաշարեր ճնշումային և ոչ ճնշումային կոյուղու և ջրահեռացման համար. Ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկներ (GRP) չհագեցած բազմաեթերի խեժի (UP) հիմքով
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկ խողովակաշարերի բաղկացուցիչ մասերի հատկությունները: Ստանդարտը համապատասխանում է ճնշումային և ոչ ճնշումային ջրահեռացման և կոյուղու բոլոր տեսակներին: Սույն ստանդարտը կիրառելի է ճկուն կամ կոշտ միացքներով առանցքային ուղղությամբ ծայրային կրող հատկությամբ կամ առանց դրա, ապակե մանրաթելով ամրանավորված խողովակաշարերի համար, որոնք հիմնականում նախատեսված են ստորգետնյա կոնստրուկցիաներում կիրառման համար: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Սույն փաստաթղթի կիրառման համար բազմաեթերի խեժ տերմինը ներառում է նաև վինիլային եթերի խեժը: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Սույն փաստաթղթին համապատասխանող խողովակաշարերը կարող են օգտագործվել նաև վերգետնյա խողովակաշարերի կիրառման համար, այն դեպքում, երբ շրջակա միջավայրի ազդեցությունը և հիմքերի տեղակայումը հաշվի են առնված խողովակների, կցամասերի և միացքների նախագծման մեջ: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3. Սույն փաստաթուղթը կարող է կիրառվել նաև այլ կայանքների համար, ինչպես օրինակ` ճկուն բազմաեթերային խողովակներ օգտագործող ջրահեռացման խողովակաշարերի երեսպատման վերականգնման ժամանակ: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4. Սույն փաստաթուղթը վկայակոչված է նաև ԻՍՕ 25780-ում, որը սահմանում է ներմղվող (jacking) կայանքների համար կիրառվող ջերմառեակտիվ պլաստիկ (GRP) խողովակաշարերին ներկայացվող պահանջները: Սույն փաստաթուղթը վկայակոչող խողովակների ջերմաստատիկ ճնշման նախագծմանը ներկայացվող պահանջները համապատասխանում են ԻՍՕ/ՏՍ 20656-1-ում ներկայացված պահանջներին և ԻՍՕ 2394-ում և ԵՆ 1990-ում նկարագրված կառուցվածքների հուսալիության ընդհանուր դրույթներին: Սույն միջազգային ստանդարտները ներկայացնում են նախագծման մեթոդների ներդաշնակեցման գործընթացները և ուշադրություն հրավիրում թերությունների հավանականության, ինչպես նաև թերությունների հնարավոր հետևանքների վրա: Նախագծման մեթոդները հիմնված են ամրության պաշարի գործակցի հայեցակարգի, ինչպես նաև ռիսկի կառավարման նախագծման վրա: Սույն փաստաթուղթը կիրառելի է 50 մմ-ից 4000 մմ անվանական տրամաչափով խողովակների, կցամասերի և դրանց միացքների համար, որոնք նախատեսված են կիրառել: Խողովակաշարային համակարգում տարբեր անվանական ճնշման և կոշտության շարքի խողովակները և կցամասերը կարող են կիրառվել միասին: Կետ 4-ում սահմանված են չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ջերմառեակտիվ պլաստիկների խողովակային համակարգերի ընդհանուր ասպեկտները, որոնք նախատեսված են կիրառել ճնշման տակ կամ առանց ճնշման ջրահեռացման և կոյուղու ոլորտում: Կետ 5-ում սահմանված են հավելումով կամ առանց դրա, և/կամ լցանյութերով, չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ջերմառեակտիվ պլաստիկից պատրաստված խողովակների բնութագրերը: Խողովակները կարող են ունենալ ջերմապլաստիկ կամ ջերմառեակտիվ ռետինե միջադիր: Կետ 5-ում սահմանված են նաև սույն փաստաթղթում վկայակոչված փորձարկման մեթոդների փորձարկման պարամետրերը: Կետ 6-ում սահմանված են չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկից պատրաստված, ջերմապլաստիկ կամ ջերմառեակտիվ ռետինե միջադիրով կամ առանց դրա կցամասերի բնութագրերը, որոնք նախատեսված են կիրառել ջրահեռացման և կոյուղու ոլորտում: Կետ 6-ում սահմանված են արմունկների, եռաբաշխիկների, հարմարակների, փողալայնուկայ-կցաշուրթավոր կցորդիչների և կցաշուրթավոր հարմարակների չափերին և աշխատանքային բնութագրերին ներկայացվող պահանջները: Կետ 6-ն ընդգրկում է կցամասերի կառուցվածքային նախագծի հաստատմանը ներկայացվող պահանջները: Այն կիրառելի է այն կցամասերի համար, որոնք պատրաստված են, կիրառելով հետևյալ տեխնոլոգիաներից որևէ մեկը. - պատրաստում ուղիղ գծով խողովակներից, - կաղապարման միջոցով 1) շղթայի շիկացման փաթույթով, 2) ժապավենաձգի, 3) հպումային կաղապարման, և 4) տաք կամ սառը սեղմմամբ կաղապարման: Կետ 7-ը կիրառելի է և ստորգետնյա և վերգետնյա մակերևութային ջրամատակարարման և կոյուղու համար կիրառվող չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկից պատրաստված խողովակային համակարգում կիրառվող միացքների համար: Այն ընդգրկում է միացքների նախագծի հիմնավորմանը ներկայացվող պահանջները: Կետ 7-ը սահմանում է տեսակի փորձարկման իրականացման պահանջները հետևյալ միացքների համար, որպես խողովակաշարի կամ համակարգի հայտարարված անվանական ճնշման արժեքի գործառույթ. ա) կցորդչի (օղագոտի) և խողովակների փողալայնակների միացումների ներքին էլեմենտի (ներառյալ կրկնակի կցորդչի) միացքները կամ մեխանիկական միացքները, բ) միակցված կցորդչի (օղագոտի) և խողովակների փողալայնակների միացումների ներքին էլեմենտի միացքները, գ) ցեմենտանյութով ամրացված կամ փաթաթելու միջոցով միացքները, դ) հեղույսային կցաշուրթային միացքները:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
22-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2019-02-25
Գործարկման թվականը 2020-01-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 93.030
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Արտաքին կոյուղավորման համակարգեր

Դասակարգում 91.140.80
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Կայանքներ շենքերում
Ցամաքուրդային համակարգեր
Դասակարգում 23.040.20
ԸՆԴՀԱՆՈւՐ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ԵՎ ՕԴԱՃՆՇԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԲԱՂԿԱՑՈւՑԻՉ ՄԱՍԵՐ
Խողովակաշարեր և դրանց բաղկացուցիչ մասեր
Խողովակներ պլաստմասսայե
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
  փոխարինված ՀՍՏ ԻՍՕ 10467-2017
Գրանցման ամսաթիվը 2019-03-05
Գրանցման № 1455-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №1-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 44500