ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 8990-2018
Վերնագիր Ջերմամեկուսացում. Ստացիոնար ռեժիմում ջերմաթողանցման հատկությունների որոշում. Տրամաչափարկված և մեկուսացված տաք արկղ
Նկարագրություն Սույն ստանդարտը սահմանում է սարքավորման կառուցվածքի և նվազագույն պահանջների համար սկզբունքները, որոնք պետք է իրականացվեն շինարարական բաղադրիչների և նմանատիպ այլ բաղադրիչների լաբորատոր ստացիոնար ռեժիմում ջերմաթողանցման հատկությունների որոշման համար, ինչպես նաև արդյունաբերությունում կիրառման համար: Սակայն, այնտեղ չի նշվում հատուկ կառուցվածքը պահանջների տարբերության պատճառով, հատկապես չափերի և ավելի քիչ չափով աշխատանքային կարգերի առումով: Սույն ստանդարտը նկարագրում է նաև գործիքակազմը, չափման տեխնիկան և անհրաժեշտ տվյալների հաշվետվությունը: Հատուկ բաղադրիչները, օրինակ պատուհանները, պահանջում են հավելյալ ընթացակարգեր, որոնք չեն ներառվում սույն ստանդարտում: Չեն բացառվում նաև խոնավության փոխանցման կամ վերաբաշխման ջերմային հոսքի վրա ազդեցության չափումները: Սակայն դիտարկումները պետք է տրվեն սարքավորումների նախագծման և շահագործման, ինչպես նաև փորձակման արդյունքների ճշտության և համապատասխանության վրա խոնավության փոխանցման հնարավոր ազդեցության ժամանակ: Այն հատկությունները, որոնք կարող են չափվել, ջերմաթողությունն և ջերմային դիմադրությունն են: Ներառված են այլընտրանքային երկու մեթոդներ` տրամաչափարկված և մեկուսացած տաք արկղ մեթոդները: Երկու մեթոդներն էլ հարմար են ուղղահայաց փորձանմուշների, ինչպիսիք են պատերը, և հորիզոնական փորձանմուշների համար, ինչպիսիքն են առաստաղերը և հարկերը: Բաղադրիչներն ամբողջությամբ ուսումնասիրելու համար գործիքակազմը կարող է լինել բավականաչափ մեծ: Մեթոդները հիմնականում նախատեսված են մեծ, անհամասեռ փորձանմուշների լաբորատոր չափումների համար, չնայած որ համասեռ փորձանմուշները, որոնք անհրաժեշտ են տրամաչափարկման և վավերացման համար, անշուշտ, կարող են փորձարկվել: Սույն ստանդարտին համապատասխան համասեռ փորձանմուշները փորձարկելու ժամանակ կատարվող փորձը ցույց է տվել, որ ճշտությունը կարող է հասնել ±5-ի: Սակայն, յուրաքանչյուր անհատական գործիքի ճշտությունը պետք է գնահատվի ջերմահաղորդակցության ստուգիչ համասեռ փորձանմուշներով` ընդգրկույթը ընդլայնելու միջոցով կիրառելով գործիքակազմը: Անհամասեռ փորձանմուշների համար ճշտության գնահատումը կլինի ավելի բարդ և կներառի ջերմային հոսքի մեխանիզմի վերլուծությունը, մասնավորապես փորձարկվող անհամասեռ փորձանմուշների տեսակները: Նմանատիպ վերլուծությունները չեն ընդգրկվում սույն ստանդարտում: Մեթոդը չի նախատեսում այն չափումները, որտեղ փորձարկման ընթացքում առկա է զանգվածային փոխանցում փորձանմուշի միջոցով:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
22-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2019-02-25
Գործարկման թվականը 2020-01-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 27.220
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ
Ջերմության վերականգնում. Ջերմամեկուսացում

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2019-03-05
Գրանցման № 1456-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №1-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 29500