Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 12975-1-2019 | |||||||
| Վերնագիր | Արևային ջերմային համակարգեր և դրանց բաղադրիչներ . Արևային կոլեկտորներ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են արևային կոլեկտորների հեղուկային դիմացկունությանը (ներառյալ մեխանիկական ամրությունը), հուսալիությանը և անվտանգությանը ներկայացվող պահանջները: Ներառված են նաև սույն ստանդարտում նշված դրույթներին համապատասխանության գնահատման պահանջներ: Ստանդարտը չի կիրառվում այն կոլեկտորների նկատմամբ, որոնցում ջերմության կուտակման տարրը կոլեկտորի անբաժանելի մաս է և էներգիայի կուտակման գործընթացը չի կարող առանձնացվել պահեստավորման գործընթացից` նշված երկու գործընթացների չափման համակարգ ստեղծելու նպատակով: Այն հիմնականում կիրառվում է խտացնող կոլեկտորների համար. ջերմային բնութագրերի փորձարկումների դեպքում, ինչպես նշված է ԵՆ 12975-2:2006 ստանդարտի 6.3 ենթակետում (կիսադինամիկ կամ քվազի-դինամիկ փորձարկում), նույնպես կիրառելի է սույն ստանդարտը խտացնող կառուցվածք ունեցող կոլեկտորների մեծ մասի համար, սկսած CPC՝ ստացիոնար պատկերազերծող խտարարներից(կոնցենտրատորներից) մինչև բարձր խտությամբ կառուցվածքներ: Սույն ստանդարտի համաձայն՝ պատվերով պատրաստված կոլեկտորները (տանիքի վրա տեղադրված կոլեկտորներ, որոնք չունեն գործարանային արտադրության մոդուլներ(հանգույցներ) և մոնտաժվում են անմիջապես տեղադրման վայրում) ըստ ամրության, հուսալիության և ջերմային բնութագրերը չեն կարող փորձարկվել: Փոխարենը փորձարկվում է պատրաստի կոլեկտորի նման կառուցվածք ունեցող մոդուլը: Պատվերով փորձարկման կոլեկտորային մոդուլի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 2մ2: Փորձարկման արդյունքները կիրառվում են միայն այն կոլեկտորների համար, որոնք ունեն ավելի մեծ մակերես քան փորձարկվող մոդուլը: Կոլեկտորների և դրանց արտաքին ապակեպատվածքի համար կառուցվածքային նախագծման ազգային և եվրոպական ուղեցույցները չեն կիրառվում: Հետևաբար, սույն ստանդարտը կիրառվում է կոլեկտորի ստատիկության նախագծման համար: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | |||||||
| № | |||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | |||||||
| Գործարկման թվականը | 2020-02-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | |||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
27.160 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ Արեգակնային էներգետիկա |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2019-12-12 | ||||||
| Գրանցման № | 1486-2019 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2019 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 11000 | ||||||