ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԵՆ 378-2-2020
Վերնագիր Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպերԱնվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պահանջներՄաս 2. Նախագծում, պատրաստում, փորձարկում, մակնշում և փաստաթղթավորում
Նկարագրություն Սույն ստանդարտը սահմանում է անձանց և գյուքի անվտանգությանն ուղղված պահանջներ, ուղենշում է շրջակա միջավայրի պահպանության և սառնագենտային համակարգերի շահագործման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և սառնագենտների արտազատման ընթացակարգերը: Սույն ստանդարտում օգտագործվող «սառնագենտային համակարգ» տերմինը իր մեջ ներառում է նաև ջերմային պոմպերը: ԵՆ 378 ստանդարտի սույն մասում սահմանվում են սառնագենտային համակարգերի նկատմամբ կիրառվող դասակարգման և ընտրության չափանիշները։ Դասակարգման և ընտրության նշված չափանիշները կիրառվում են 2, 3 և 4 մասերում: Սույն ստանդարտը տարածվում է՝ ա(a) բոլոր տեսակի և չափսերի, շարժական և հստակ տեղակայմամբ սառնագենտային համակարգերի վրա, բացառությամբ ԻՍՕ 13043 ստանդարտում սահմանված՝ մեքենաների օդակարգավորման համակարգերին, բ (b) սառեցման և ջեռուցման երկրորդական համակարգերի վրա, գ (c) սառնագենտային համակարգերի տեղակայման, դ (d) սույն ստանդարտի ընդունումից հետո փոխարինված և ավելացված բաղկացուցիչ մասերին, եթե դրանք գործառույթով և ունակությամբ նույնական չեն գոյություն ունեցողների հետ: Հավելված Գ-ում ներկայացված է, պահանջվող տարածքում սսառնագենտի լիցքավորման առավելագույն թույլատրելի չափաքանակի որոշման կարգը, որի գերազանցման պարագայում, ռիսկի նվազեցման նպատակով, պահանջում է կիրառել լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ: Հավելված Ե-ում թվարկված են սառցամատակարարման և օդորակման մեջ օգտագործվող տարբեր տեսակի սառնագենտների անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված չափանիշները: Սույն ստանդարտը չի տարածվում նշված ընդունման տարեթվից առաջ արտադրված սառնագենտային համակարգրի վրա, բացառությամբ ստանդարտի ընդունումից հետո նշված համակարգերի վրա կատարված ձևափոխությունների և բարելավումների: Սույն ստանդարտը կիրառելի է նոր, ձևափոխված, բարելավված և գոյություն ունեցող, ինչպես նաև հստակ տեղակայմամբ՝ մի վայրից մեկ այլ վայր տեղափոխված, սառնագենտային համակարգերի համար: Սույն ստանդարտի 1-ից 4-րդ մասերում տեղ գտած դրույթներին համապատասխանության պարագայում, այն կիրառելի է նաև մի տեսակի սառնագենտից մի այլ տեսակի սառնագենտով փոխարինված համակարգերի համար: Սառնագենտային համակարգերի անվտանգությանն ուղղված ստանդարտները գերակա են նույն թեման ընդգրկող ընդհանուր ստանդարտների նկատմամբ:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
79-Ն
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2020-09-14
Գործարկման թվականը 2020-09-16
Մշակողը և հասցեն «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
Կատեգորիա ՀՍՏ ԵՆ
Դասակարգում 27.080
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ
Ջերմապոմպեր

Դասակարգում 27.200
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ
Սառեցնող տեխնիկա

Դասակարգում 01.040.27
ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ. ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈւՄ. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բառարաններ
Էներգետիկա և ջերմատեխնիկա (Բառարաններ)
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ՀՍՏ ԵՆ 378-2-2020
Գրանցման ամսաթիվը 2020-09-14
Գրանցման № 6336-2020
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2020
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 33150