ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 8124-3-2012
Վերնագիր Խաղալիքների անվտանգություն. Որոշակի տարրերի արտազատում
Նկարագրություն 1.1 Սույն ստանդարտով սահմանվում է խաղալիքի նյութերից և խաղալիքների մասերից անտիմոն, արսեն, բարիում, կադմիում, քրոմ, կապար, սնդիկ, սելեն տարրերի արտազատման թույլատրելի մակարդակները և նախքան վերլուծությունները նմուշառման ու լուծահանման մեթոդները: 1.2 Սահմանված են 1.1-ում թվարկված տարրերի արտազատման առավելագույն թույլատրելի մակարդակները` խաղալիքների ստորև նշված նյութերից. - ներկանյութերով, արծնով, լաքերով, տպաներկերով, պոլիմերներով պատված ծածկույթներից և նմանատիպ ծածկույթներից (տե´ս 8.1), - պոլիմերային և նմանատիպ նյութերից, ներառյալ լամինատները, տեքստիլով ամրանավորած կամ ոչ, բայց առանց հաշվի առնելու մյուս տեքստիլներն ու ոչ հյուսվածքային տեքստիլները (տե´ս 8.2), - թղթից և ստվարաթղթից` 400 գ / մ2առավելագույն խտությամբ (տե´ս 8.3), - բնական, արհեստական կամ սինթետիկ տեքստիլներից (տե´ս 8.4), - ապակե/խեցե/մետաղական նյութերից, բացի էլեկտրական միացումների համար օգտագործվող կապարային զոդանյութերը (տե´ս 8.5), - այլ նյութերից, գունավոր կամ ոչ (օրինակ` փայտը, ֆիբրե ստվարաթուղթը, կոշտ ստվարաթուղթը, ոսկորը և կաշին) (տե´ս 8.6), - հետք թողնելու համար նախատեսված նյութերից (օրինակ` մատիտների գրաֆիտե նյութերը և գրիչների հեղուկ թանաքը) (տե´ս 8.7), - կաղապարավորման պլաստիկ նյութերից, ներառյալ պլաստիլինը և ժելը) (տե´ս 8.8), - ներկանյութերից, ներառյալ մատներով նկարելու ներկանյութերից, արծնից, լաքերից, փայլեցման փոշիներից և նմանատիպ նյութերից` պինդ կամ հեղուկ վիճակում, որոնք խաղալիքում նախատեսված են որպես այդպիսին օգտագործելու համար (տե´ս 8.9), 1.3 Սույն ստանդարտով սահմանված պահանջները կիրառվում են ստորև նշված խաղալիքների և խաղալիքների բաղադրիչների և խաղալիքի նյութերի համար (տե´ս Գ.2.1)` - սննդամթերքի և բերանի հետ շփվող բոլոր խաղալիքների, կոսմետիկական խաղալիքների և որպես խաղալիքներ դասակարգված գրելու միջոցների` անկախ դասակարգման ցանկացած տարիքից կամ պիտակի վրա նշված հանձնարարելի տարիքից, - բոլոր խաղալիքների, որոնք նախատեսված են կամ հարմար են մինչև 72 ամսեկան երեխաների համար, - հասանելի ծածկույթների` ակախ դասակարգման ցանկացած տարիքից կամ պիտակի վրա նշված հանձնարարելի տարիքից, - հասանելի հեղուկների, մածուկների, ժելերի (օրինակ` հեղուկ ներկանյութերը, կաղապարավորման միացությունները)` ակախ դասակարգման ցանկացած տարիքից կամ պիտակի վրա նշված հանձնարարելի տարիքից: 1.4 Փաթեթավորման նյութերը չեն ներառում, եթե դրանք նախատեսված չեն պահելու համար, օրինակ արկղեր, տարաներ, կամ, եթե դրանք չեն հանդիսանում խաղալիքի մաս կամ նախատեսված չեն խաղալու համար (տե´ս Գ.2.2):
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
86-В
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2012-12-07
Գործարկման թվականը 2013-01-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 97.200.50
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ. ՀԱՆԳԻՍՏ. ՍՊՈՐՏ
Սարքավորանք հանգստի համար
Խաղալիքներ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  հղված ԵՆ 71-3:1994
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 8124-3:2010
Գրանցման ամսաթիվը 2012-12-07
Գրանցման № 1037-2012
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2012
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է Հայերեն
Հանգուցային բառեր տարր
արտազատում
անվտանգություն
խաղալիք
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 29500