ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԵՆ 71-3-2013
Վերնագիր Խաղալիքների անվտանգություն. Մաս 3. Որոշակի տարրերի արտազատում
Նկարագրություն Սույն ստանդարտը սահմանում է պահանջներ և փորձարկման մեթոդներ խաղալիքների նյութերից և մասերից արտազատվող այնպիսի տարրերի վերաբերյալ, ինչպիսիք են անտիմոնը, արսենը, բարիումը, կադմիումը, քրոմը, կապարը, սնդիկը և սելենը (բացառությամբ այն նյութերի, որոնք հասանելի չեն երեխային (տե´ս սույն ստանդարտի 1-ին մասը)): Վերոնշյալը չի վերաբերում փաթեթավորման նյութերին, եթե դրանք չեն կազմում խաղալիքի մաս կամ նախատեսված չեն խաղալու համար (տե´ս հավելված Դ (D)): Նախքան հասանելիության դիտարկումը, խաղալիքը ենթարկվում է համապատասխան փորձարկումների, որոնք սահմանված են սույն ստանդարտի 1-ին մասում: Սույն ստանդարտը ներառում է պահանջներ արտազատման վերաբերյալ խաղալիքների հետևյալ նյութերից. - ներկանյութերից, լաքերից, ջնարակներից, տպագրական ներկերից, պոլիմերներից և նմանատիպ շերտերից, - պոլիմերային և նմանատիպ նյութերից, այդ թվում` տեքստիլով ամրացված կամ չամրացված լամինատներից` բացառությամբ այլ տեքստիլ նյութերի (տե´ս 8.2), - թղթից կամ ստվարաթղթից (8.3), - բնական կամ արհեստական տեքստիլ նյութերից (տե´ս 8.4), - ապակե/խեցե/մետաղական նյութերից (տե´ս 8.5), - այլ նյութերից` ամբողջությամբ ներկված կամ չներկված (օր.` փայտ, ֆիբրե ստվարաթուղթ, կարծր ստվարաթուղթ, ոսկոր և կաշի) (տե´ս 8.6), - հետք թողնելու համար նախատեսված նյութերից (օր.` մատիտների գրաֆիտե նյութեր և գրիչների հեղուկ թանաք) (տե´ս 8.7), - ծեփելու փափուկ նյութերից, այդ թվում` ծեփամածիկներից և դոնդողներից (տե´ս 8.8), - ներկանյութերից, լաքերից, ջնարակներից, ջնարակի փոշուց և նմանատիպ նյութերից` պինդ կամ հեղուկ վիճակում, որոնք նախատեսված են որպես այդպիսին օգտագործելու համար (տե´ս 8.9): Խաղալիքները կամ խաղալիքների մասերը, որոնք իրենց հասանելիության, գործառույթի, զանգվածի, չափի կամ այլ հատկանիշի շնորհիվ ակնհայտորեն բացառում են ծծելու, լիզելու կամ կուլ տալու որևէ վտանգ` հաշվի առնելով երեխաների նորմալ և կանխատեսելի վարքը, չեն ներառվել սույն ստանդարտում: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Այս ստանդարտի նպատակներից ելնելով` ծծելու, լիզելու և կուլ տալու խաղալիքների դասակարգման մեջ նպատակահարմար են համարվում հետևյալ չափանիշները. - սննդի և բերանի հետ շփման համար նախատեսված բոլոր խաղալիքները, դիմահարդարման համար նախատեսված խաղալիքները և գրելու պիտույքները, որոնք դասակարգված են` որպես խաղալիքներ: - խաղալիքներ` նախատեսված 6 տարեկանից բարձր երեխաների համար, այսինքն` բոլոր հասանելի մասերը և բաղադրիչները, որոնք կարող են շփման մեջ մտնել բերանի հետ (տե´ս հավելված Դ (D)):
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
19-В
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2013-05-14
Գործարկման թվականը 2013-06-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԵՆ
Դասակարգում 97.200.50
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ. ՀԱՆԳԻՍՏ. ՍՊՈՐՏ
Սարքավորանք հանգստի համար
Խաղալիքներ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2013-07-01
Գրանցման № 1047-2013
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2013
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 0