ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 21003-1-2011
Վերնագիր Բազմաշերտ խողովակաշարերի համակարգեր շենքերի ներսում տաք և սառը ջրամատակարարման կայանքների համար . Մաս 1. Ընդհանուր դրույթներ
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են բազմաշերտ խողովակաշարերի այն համակարգերի վերաբերյալ ընդհանուր դրույթները, որոնք նախատեսված են շենքերի ներսում տաք և սառը ջրամատակարարման կայանքներում (տնային ջրամատակարարման համակարգ) կիրառման դասին համապատասխանող սահմանված ճնշման և նախագծային ջերմաստիճանի դեպքում (տե՜ս 1-ին աղյուսակը) օգտագործելու համար, անկախ նրանից` ջուրը նախատեսված է մարդկանց կողմից օգտագործման թե ջեռուցիչ սարքերի համար: ԻՍՕ 21003 համակարգի ստանդարտներն արտադրատեսակի վերաբերյալ տեղեկատու ստանդարտներ են և տարածվում են տաք և սառը ջրամատակարարման կայանքներում օգտագործվող բազմաշերտ խողովակների, կցամասերի, ինչպես նաև պլաստմասսայե և ոչ պլաստմասսայե նյութերից պատրաստված բաղադրիչների հետ դրանց միացումների վրա: ԻՍՕ 21003 ստանդարտների համակարգի տվյալ մասը նախատեսված է միայն մյուս մասերի հետ կիրառման համար: ԻՍՕ 21003 ստանդարտների համակարգը կիրառվում է միայն պլաստմասսայե ներքին շերտով բազմաշերտ խողովակների նկատմամբ: Սույն ստանդարտը ներառում է խողովակաշարերի համակարգերի շահագործման պայմանների ընդգրկույթը (կիրառման դասերը): Ստանդարտը կիրառելի չէ 1-ին աղյուսակում տրված արժեքները գերազանցող` TD նախագծային ջերմաստիճանի, Tmax նախագծային առավելագույն ջերմաստիճանի, Tmal սխալ գործառման ջերմաստիճանի արժեքների դեպքում: Տրված նախագծային լարումով շերտերում կիրառվող պոլիմերային նյութերն են` պոլիբուտիլենը ՊԲ (PB), բարձր ջերմաստիճանային կայունությամբ պոլիէթիլենը ՊԷ-ՌՏ (PE-RT), կարված (մոլեկուլակապված) պոլիէթիլենը ՊԷ-Կ (PE-X), պոլիպրոպիլենը ՊՊ (PP) и քլորացված պոլիվինիլքլորիդը ՊՎՔ-Ք (PVC-C): Կիրառվող PE-X-ը պետք լրիվ կարված լինի և բավարարի արտադրատեսակի վերաբերյալ համապատասխան տեղեկատու ստանդարտի պահանջներին (ԻՍՕ 15875): Անթափանց պատերով և բարակ արտաքին շերտերով խողովակները ( օրինակ` որպես պաշտպանիչ շերտ կամ արգելք օգտագործվողները) չեն դիտվում ԻՍՕ 21003 ստանդարտների համակարգում, սակայն նշված են ԻՍՕ 15874-2, ԻՍՕ 15875-2 և ԻՍՕ 15876-2 ստանդարտների փոփոխություններում: Նման արտաքին շերտերի լրիվ հաստությունը, ներառյալ օգտագործված սոսնձի հաստությունը, պետք է լինի` < 0,4 մմ:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008
550-А
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2011-08-03
Գործարկման թվականը 2011-08-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 91.140.60
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Կայանքներ շենքերում
Ջրամատակարարման համակարգեր
Դասակարգում 23.040.01
ԸՆԴՀԱՆՈւՐ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ԵՎ ՕԴԱՃՆՇԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԲԱՂԿԱՑՈւՑԻՉ ՄԱՍԵՐ
Խողովակաշարեր և դրանց բաղկացուցիչ մասեր
Խողովակաշարեր և դրանց բաղկացուցիչ մասեր ընդհանուր առմամբ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 21003-1
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 21003-2
Գրանցման ամսաթիվը 2011-09-01
Գրանցման № 914-2011
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2011
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր անվանական տրամագիծ
առաջնային նյութ
արտաքին շերտ
արտաքին տրամագիծ
բազմաշերտ P-խողովակ
բազմաշերտ М-խողովակ
բազմաշերտ խողովակ
կիրառման դաս
կիրառումը որոշող շերտ
ներդրված շերտ
ներքին շերտ
ներքին տրամագիծ
պատի հաստություն
սեփական վերամշակված նյութ
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 14500