Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 206-2020 | |||||||
| Վերնագիր | Բետոն պահանջներ, ցուցանիշներ, պատրաստում և համապատասխանություն | Նկարագրություն | Սույն ստանդարտը տարածվում է բետոնե և երկաթբետոնե հավաքովի արտադրատեսակներում ու շենքերի և շինությունների միաձույլ կոնստրուկցիաներում օգտագործվող բետոնի վրա: Սույն ստանդարտում սահմանված են պահանջներ. - ծանր, գերծանր և թեթև բետոնների նկատմամբ, - շինարարական հրապարակում, ապրանքային բետոնի կամ հավաքովի երկաթբետոնե արտադրատեսակների գործարաններում արտադրված բետոնների նկատմամբ, - խտացված կամ ինքնախտացվող (ինքնատեղադրվող) բետոնի նկատմամբ, որը բացառությամբ արհեստականորեն ներմուծված օդային ծակոտիների, չի պարունակում զգալի քանակությամբ օդ: Սույն ստանդարտով սահմանվող պահանջները վերաբերում են՝ - բետոնի պատրաստման համար օգտագործվող ելանյութերին, - թարմ բետոնի խառնուրդի, պնդացած բետոնի որակի ցուցանիշներին և դրանց հսկման մեթոդներին, - բետոնի կազմության վերաբերյալ սահմանափակումներին, - բետոնի տեխնիկական առաջադրանքի կազմմանը, - բետոնի խառնուրդի մատակարարմանը, - արտադրական հսկման մեթոդներին, - համապատասխանության չափանիշներին և համապատասխանության գնահատմանը: Սույն ստանդարտի կիրառման ոլորտից դուրս գտնվող առանձին արտադրատեսակների և միաձույլ կոնստրուկցիաների, օրինակ՝ հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների կամ որոշ տեխնոլոգիական պրոցեսների ստանդարտները կարող են պարունակել լրացուցիչ պահանջներ կամ թույլատրական շեղումներ՝ սույն ստանդարտից: Լրացուցիչ կամ տարբեր պահանջներ կարող են սահմանվել հատուկ դեպքերում կիրառվող բետոնների համար, օրինակ՝ - ճանապարհների և տրանսպորտի երթևեկության այլ գոտիների կառուցման համար օգտագործվող բետոնների (օրինակ՝ ճանապարհային բետոնե ծածկույթներ՝ ըստ ԵՆ 13877-1 ստանդարտի), - հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված բետոնների (օրինակ` տորկրետ բետոն՝ ըստ ԵՆ 14487 ստանդարտի): Լրացուցիչ պահանջներ կամ փորձարկման այլ մեթոդներ կարող են սահմանվել բետոնի հատուկ տեսակների և դրանց կիրառման տարբերակների համար, օրինակ՝ - մեծածավալ շինարարական կոնստրուկցիաների (օրինակ՝ պատնեշները) բետոնի, - բետոնի չոր խառնուրդի, - Dmax =4 մմ կամ Dmax <4 մմ (շաղախ) բնութագրով բետոնի, - թեթև (ծակոտկեն) կամ խիտ լցանյութով կամ թելքով ամրանավորված ինքնախտացվող (ինքնատեղադրվող) բետոնի (SCC), - բաց (խոշորածակոտկեն) կառուցվածքով բետոնի (օրինակ՝ ջրի հեռացման համար թափանցելի (ջրաքաշող) բետոնի): Սույն ստանդարտը չի տարածվում. - խոշորածակոտկեն բետոնի վրա, - փրփրաբետոնի վրա, - 800 կգ/մ3-ից պակաս խտությամբ բետոնի վրա, - կրակակայուն բետոնի վրա: Սույն ստանդարտը չի պարունակում սանիտարական նորմերի և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ պահանջներ աշխատողների համար բետոնի խառնուրդի պատրաստման և դեպի օբյեկտ առաքման դեպքում: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 116-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2020-12-16 | ||||||
| Գործարկման թվականը | 2021-02-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
91.100.30 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շինանյութեր Բետոն և բետոնե շինվածքներ |
||||||
| Դասակարգում |
91.100.30 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շինանյութեր Բետոն և բետոնե շինվածքներ |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2021-02-01 | ||||||
| Գրանցման № | 1508-2021 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №1-2021 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 41000 | ||||||