Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 12572-2014 | |||||||
| Վերնագիր | Շինարարական նյութերի և արտադրատեսակների խոնավաջերմային բնութագիր. Ջրագոլորշանցիկության հատկությունների որոշում | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում է շինարարական նյութերի և շինարարական արտադրատեսակների ջրագոլորշանցիկության (այսուհետև` գոլորշանցիկության) և ջրագոլորշանցման դիմադրության (այսուհետև` գոլորշանցման դիմադրություն) որոշման մեթոդը՝ որոշակի հաստատուն ջերմաստիճանի պայմաններում փորձարկման սարքավորանքի օգտագործմամբ։ Ստանդարտում տրված են փորձարկման տարբեր պայմաններ: Մեթոդի ընդհանուր պահանջները տարածվում են բոլոր շինանյութերի և արտադրատեսակների վրա, ներառյալ` պատվածքներով և թաղանթներով նյութերն ու արտադրատեսակները։ Առանձին տեսակի նյութերի գոլորշանցիկության որոշման մեթոդները ավելի մանրամասն տրված են հավելվածներում։ Սույն ստանդարտը չի տարածվում այն նյութերի վրա, որոնց գոլորշանցման դիմադրությունը համարաժեք է 0,1 մ-ից ոչ պակաս հաստությամբ անշարժ օդի շերտի գոլորշանցման դիմադրությանը։ Եթե անշարժ օդի շերտի հաստությունը, որի գոլորշանցման դիմադրությունը համարժեք է փորձարկվող նմուշի գոլորշանցիկությանը, գերազանցում է 1500,0 մ, ապա նյութը համարվում է գոլորշանցիկ։ Ստացված արդյունքները կիրառվում են հաշվարկների կատարման և արտադրական հսկողության, ինչպես նաև արտադրատեսակների ազգային ստանդարտների մշակման ժամանակ։ | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | ||||||
| № | 79-Լ | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2014-12-09 | ||||||
| Գործարկման թվականը | 2015-02-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
91.120.10 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Շենքերի ջերմամեկուսացում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2014-12-09 | ||||||
| Գրանցման № | 1215-2014 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2014 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր |
շինարարական նյութերի և արտադրատեսակների խոնավաջերմային բնութագիր ջրագոլորշանցիկության հատկությունների որոշում |
||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 34500 | ||||||