ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 8145-2016
Վերնագիր Ջերմամեկուսացում. Կոշտ սալեր հանքային բամբակից հարթ տանիքների արտաքին մեկուսացման համար. Տեխնիկական պայմաններ
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են հատկություններ և ընդունելի թույլտվածքներ, որոնք վերաբերվում են շենքերի տանիքները դրսի կողմից մեկուսացնելու համար նախատեսված ձեռքով տեղադրվող հանքային բամբակից կոշտ սալերին: Արտադրանքը նախատեսված է այն տանիքների համար, որոնց վրա կարող է քայլել միայն սպասարկող անձնակազմը (արտադրանքի նախատեսված կիրառումների օրինակները տե՛ս ԻՍՕ/ՏՌ 9774, նկար 1, էսքիզներ 7 և 9): Մատակարարման ժամանակ արտադրողի կողմից հանձնարարված հատկությունները սահմանված են որպես այդ հատկությունների որոշման համար նախատեսված որոշակի փորձարկման մեթոդներ: Պետք է ուշադրություն դարձնել փորձարկման արդյունքները որպես հաշվարկային արժեքներ օգտագործելիս: Սույն ստանդարտով սահմանվում են սահմանային արժեքներ հատկությունների մեծամասնության համար: Այդ սահմանային արժեքները միայն հատկորոշման նպատակների համար են, իսկ հաշվարկային արժեքները կարելի է ստանալ դրանցից՝ հաշվի առնելով արտադրանքի ջերմային բնութագրերի վրա ազդող շրջակա միջավայրի գործոնները, տեղակայման վրա ազդող արտադրանքի բնութագրերը և պատրաստման որակի ազդեցությունը ջերմային բնութագրի վրա: Սահմանված R կամ A արժեքները հաշվարկային արժեքների վերափոխելու համար տես օրինակ ԻՍՕ/ՏՌ 9165 ստանդարտը: Դա վերաբերվում է երեսպատված և առանց երեսպատման սալերին՝ տանիքների վերին մակերևույթների մեկուսացման համար խոնավությունից պաշտպանված տանիքածածկի դեպքում: Երեսապատվածքի հատկությունները նկարագրված չեն: Երեսպատված սալներն մատակարարման դեպքում նախատեսված չէ, որ դրանք անջրանցիկ լինեն: Նախատեսված է, որ սալը պետք է ամրացվի տանիքի մակերևույթին: Երբ սալերը մեքենայացված մեթոդով են ամրացվում, կարող է ծագել սահմանված մեխանիկական հատկությունների որոշ ձևափոխումների անհրաժեշտություն: Զ (F) հավելվածում նկարագրված նմուշառման և համապատասխանության հսկողության ծրագիրը և Է (G) հավելվածում նկարագրված սերտիֆիկացման ընթացակարգը միայն հանձնարարականներ են:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
55-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2016-09-27
Գործարկման թվականը 2017-01-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 91.120.10
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից
Շենքերի ջերմամեկուսացում
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2016-09-27
Գրանցման № 1344-2016
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2016
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 29500