ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 8144-2-2019
Վերնագիր Ջերմամեկուսացում. Հանքային բամբակից ներքնակներ օդափոխվող ձեղնահարկերի համար. Մաս 2. Տեխնիկական պայմաններ անսահմանափակ օդափոխության դեպքում հորիզոնական դիրքում կիրառման համար
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են կապակցանյութով ստացված հանքային բամբակից ջերմամեկուսիչ ներքնակների (խծուծվածքների և գլանափաթեթների) հատկությունները և սահմանային թույլտվածքները: Սույն ստանդարտին համապատասխանող ներքնակները նախատեսված են միայն անսահմանափակ օդափոխության դեպքում հորիզոնական դիքերում օգտագործելու համար, երբ ջերմամեկուսիչ ներքնակների չափազանց մեծ հաստության վերականգնումը չի նվազեցնի հիմնական օդափոխվող տարածքը [որպես կիրառության օրինակներ՝ տե՛ս Ե (E) հավելվածը և ԻՍՕ/ՏՌ 9774:1990 (նկար 1, էսքիզ 23, աջակողմյան պատկերը)]: Ջերմամեկուսացմամբ օդափոխվող ձեղնահարկերում պահանջվում է ապահովել օդային տարածքների օդափոխությունը: Կախված ջերմամեկուսիչի դիրքից՝ արտադրանքի հաստությունը կարող է խանգարել այդ պահանջի ապահովմանը: Սույն ստանդարտին համապատասխանող հանքային բամբակից ներքնակներն առաջին հերթին նախատեսված են այնպիսի կիրառությունների համար, երբ հաստության ցանկացած գերազանցում պետք է սահմանափակ լինի: Սույն ստանդարտով ներկայացվում են սահմանային արժեքներ հատկությունների մեծամասնության համար: Այդ սահմանային արժեքները նախատեսված են միայն տեխնիկական պայմաններում նշելու համար. նախագծային արժեքները կարելի է ստանալ՝ հաշվի առնելով արտադրանքի ջերմային բնութագրերի վրա ազդող շրջակա միջավայրի գործոնները, տեղադրման ժամանակ արտադրանքի հատկանիշների կրած փոփոխությունները և արտադրման որակի ազդեցությունը ջերմային բնութագրերի վրա: R-ի հայտարարագրված արժեքները նախագծային արժեքների վերածելու համար տե՛ս օրինակ՝ ԻՍՕ 10456 ստանդարտը: Ներքնակները կարող են մատակարարվել գործարանային արտադրության երեսպատմամբ, սակայն սույն ստանդարտը չի տարածվում երեսպատման վրա: Ընդհանուր առմամբ, ներքնակները նախատեսված չեն որևէ կիրառվող բեռնվածք կրելու համար: Այդ իսկ պատճառով, կիրառման ընթացքում համապատասխան վարվելակարգի ապահովման համար պարտադիր սահմանված են միայն մեխանիկական հատկությունները: Դ (D) հավելվածում նկարագրված նմուշառման և համապատասխանության հսկողության ընթացակարգերը, ինչպես նաև Զ (F) հավելվածում տրված սերտիֆիկացման ընթացակարգը հանդիսանում են միայն հանձնարարելի:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
143-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2019-12-10
Գործարկման թվականը 2020-02-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 91.120.10
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից
Շենքերի ջերմամեկուսացում
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 8144-2:1995
Գրանցման ամսաթիվը 2019-12-10
Գրանցման № 1477-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 14500