Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 8144-1-2019 | |||||||
| Վերնագիր | Ջերմամեկուսացում. Հանքային բամբակից ներքնակներ օդափոխվող ձեղնահարկերի համար. Մաս 1. Տեխնիկական պայմաններ սահմանափակ օդափոխության դեպքում կիրառման համար | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են կապակցանյութով ստացված հանքային բամբակից ջերմամեկուսիչ ներքնակների (խծուծվածքների և գլանափաթեթների) հատկությունները և սահմանային թույլտվածքները: Սույն ստանդարտին համապատասխանող ներքնակները նախատեսված են միայն սահմանափակ օդափոխության դեպքում օգտագործելու համար, երբ ջերմամեկուսիչ ներքնակների չափազանց մեծ հաստության վերականգնումը չի փոքրացնի հիմնական օդափոխվող տարածքը [որպես կիրառության օրինակներ՝ տե՛ս Ե (E) հավելվածը և ԻՍՕ/ՏՌ 9774:1990 (նկար 1, էսքիզ 1 և 5, տիպիկ տեղաբաշխման համար)]: Դրանք կարող են լինել հարթ, ծալված կամ գլանաձև: Հատկությունները, ինչպես նաև հատկությունները հստակեցնելու փորձարկման որոշ մեթոդները պետք է հրապարակվեն արտադրողի կողմից, մատակարարման սահմանված ժամանակ: Ընդհանուր առմամբ, ներքնակները չեն փոխում իրենց հատկությունները և կայուն են ջերմաստիճանի և խոնավության նկատմամբ օդափոխվող ձեղնահարկերում: Սույն ստանդարտով ներկայացվում են սահմանային արժեքներ՝ հատկությունների մեծամասնության համար: Այդ սահմանային արժեքները նախատեսված են միայն տեխնիկական պայմանները նշելու համար, նախագծային արժեքները կարելի է ստանալ՝ հաշվի առնելով արտադրանքի ջերմային բնութագրերի վրա ազդող շրջակա միջավայրի գործոնները, տեղադրման ժամանակ արտադրանքի հատկանիշների կրած փոփոխությունները և արտադրանքի որակի ազդեցությունը ջերմային բնութագրերի վրա: R-ի կամ λ-ի հայտարարագրված արժեքները նախագծային արժեքների վերածելու համար տե՛ս օրինակ՝ ԻՍՕ 10456 ստանդարտը: Ներքնակները կարող են մատակարարվել արտադրամասում կատարված երեսպատմամբ, սակայն երեսպատումը ներառված չէ սույն ստանդարտում: Ընդհանուր առմամբ, ներքնակները նախատեսված չեն որևէ կիրառվող բեռնվածք կրելու համար: Այդ իսկ պատճառով, շահագործման ընթացքում համապատասխան հատկանիշների ապահովման համար պարտադիր սահմանված են միայն մեխանիկական հատկությունները: Դ (D) հավելվածում նկարագրված նմուշառման և համապատասխանության հսկողության ընթացակարգերը, ինչպես նաև Զ (F) հավելվածում տրված սերտիֆիկացման ընթացակարգը հանդիսանում են միայն հանձնարարելի | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | ||||||
| № | 143-Լ | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2019-12-10 | ||||||
| Գործարկման թվականը | 2020-02-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | |||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
91.120.10 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Շենքերի ջերմամեկուսացում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2019-12-10 | ||||||
| Գրանցման № | 1478-2019 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2019 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 29500 | ||||||