ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՀ ՏՊ 23164965.6799-2011
Վերնագիր Լվացող, մաքրող, սպիտակեցնող միջոցներ «Քլին Արտ»
Նկարագրություն Սույն տեխնիկական պայմանները տարածվում են «Քլին Արտ» անվանումով լվացող, մաքրող և սպիտակեցնող միջոցների` լվածքի ժելի և հեղուկ օճառի, սպասք լվանալու, ապակյա մակերեսները մաքրելու հեղուկների, գործվածքը սպիտակեցնող միջոցի վրա, որոնք նախատեսված են կենցաղում օգտագործման համար: Լվածքի ժելը իրենից ներկայացնում է մակերևույթաակտիվ նյութերի, կայունարարի, փափկեցնող և օգտակար հավելանյութերի դոնդողանման զանգված և նախատեսված է ավտոմատ լվածքի մեքենաների համար: Հեղուկ օճառը իրենից ներկայացնում է օրգանական և անօրգանական նյութերի ջրային լուծույթ` ներկանյութերի և հոտավորիչի ավելացմամբ: Սպասք լվանալու հեղուկը իրենից ներկայացնում է մակերևույթաակտիվ նյութերի ջրային լուծույթ` հոտավորիչի, գունանյութերի և հականեխիչի ավելացմամբ և նախատեսված է սպասքի ցանկացած տեսակների լվացման և մաքրման համար: Ապակյա մակերեսների մաքրող հեղուկը իրենից ներկայացնում է ակտիվ հավելանյութերով սպիրտային լուծույթ` ներկանյութերի և հոտավորիչի ավելացմամբ և նախատեսված է ապակյա, հայելի և այլ նմանատիպ մակերեսների մաքրման համար: Սպիտակեցնող միջոցը նախատեսված է բամբակյա, վուշե, սպիտակ գործվածքների սպիտակեցման և ախտահանման համար: Միջոցը չի թույլատվում օգտագործել մետաքսե, բրդյա, սինտեթիկ, կաշվե իրերի համար, ինչպես նաև իրերի համար որոնց մականշվածքի վրա առկա է ակտիվ քլոր պարունակող միջոցի օգտագործման արգելակող նշանը: Սպիտակեցնող և ախտահանող միջոցը նախատեսված է նաև կենցաղում օգտագործմանը` էմալապատ, ճենապակյա, հախճապակյա սպասքի, լվացարաններ, երեսպատման սալիկներ, զուգարանակոնքեր մաքրելու և ախտահանելու համար: Միջոցը չի թույլատվում օգտագործել եռացման համար: Միջոցը չի թույլատրվում խառնել լթթվային և այլ սպիտակեցնող նյութերի հետ: Միջոցը իրենից ներկայացնում է նատրիումի հիպոքլորիդի ջրային լուծույթ` հավելանյութերով, որոնք պաշտպանում են գործվածքը վնասելուց:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 0000-00-00
Գործարկման թվականը 2011-12-22
Մշակողը և հասցեն «Աղացի Աբգարյան» ԱՁ
Կատեգորիա Այլ
Դասակարգում 71.100.40
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Քիմիական արդյունաբերության արտադրանք
Մակերևութաակտիվ նյութեր
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2011-12-22
Գրանցման № 11703
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2011
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր Լվացող, մաքրող, սպիտակեցնող միջոցներ
Փոփոխությունները ՆՓ-ի
№1 2013-06-01 Տեղեկատու №2-2013
№2  №-
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 0