ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Հայտարարություններ

Վարձակալությամբ 0,5 ք.մ. տարածք

14/09/2022 Հայտարարություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն վարձակալությամբ տրամադրում է իրեն սեփականության իրավունքով պատկանող 0,5 ք.մ. տարածք  ք. Երևան, Կոմիտաս 49/4  հասցեի 1-ին հարկում՝ վճարային տերմինալի  տեղադրման համար: Ըստ գնահատման հաշվետվության՝ տարածքի ամսական վարձավճարի շուկայական արժեքը 0,5 ք.մ.-ի համար կազմում է 16000 (տասնվեց հազար) ՀՀ դրամ:

Շահագրգիռ կազմակերպություններին և անձանց խնդրում ենք ներկայացնել հայտ  info@armstandard.am էլեկտրոնային փոստին:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»  ՓԲԸ-ի կողմից հայտերի քննարկման արդյունքում առաջնահերթությունը կտրվի այն հայտերին,  որոնք  կներառեն տարածքի վարձակալության համար սահմանված  նվազագույն  ամսական  վարձավճարից  առավել բարձր գնային առաջարկ և վճարողի կողմից առավել ցածր միջնորդավճար:

          Հարցերի և քննարկումների համար զանգահարել՝   հեռ. +374 10 23 26 00 (137),  +374 77 24 52 67։