ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Հայտարարություններ

Աշխատանք՝ իոնիզացիոն չափումների լաբորատորիայում

17/03/2023 Հայտարարություններ

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում չափագիտության բնագավառում համապատասխան կրթությամբ մասնագետների։

 

Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն տեխնիկական, բնագիտամաթեմատիկական կրթություն,
  • չափիչ սարքերի հետ աշխատելու հմտություններ,
  • տեխնիկական անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • ՏՏ հմտություններ՝ Microsoft office,
  • հաղորդակցման, կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
  • թիմում աշխատելու կարողություն։

 

Հիմնական պարտականությունները.

  • իոնիզացիոն չափումների լաբորատորիայում ստուգաչափման աշխատանքների կատարում,
  • փորձաքննության, տրամաչափարկման, արձանագրությունների կազմմանը մասնակցություն։

 

Ձեր  ինքնակենսագրականը  կարող եք ուղարկել hr@armstandard.am  էլեկտրոնային հասցեին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Կոնտակտային հեռախոսահամար՝  +374 (010) 23 26 00 (139)։