Հայտարարություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը կազմավորում է «Տնկանյութ և սերմեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը՝ տվյալ ոլորտում ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների և դրանց փոփոխությունների մշակման, դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև ազգային, միջպետական, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման բնագավառներում աշխատանքների կատարման համար:
Տեխնիկական հանձնաժողովին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձինք: Նշված տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի մասնակցության հայտի օրինակելի ձևը և լրացված հայտն ուղարկել info@armstandard.am էլեկտրոնային հասցեին մինչև 27.09.2023թ.: Տեղեկությունների համար զանգահել 010-23-26-00 (223):