Հայտարարություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերակազմավորում է ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և in vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը՝ տվյալ ոլորտում ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների և դրանց փոփոխությունների մշակման, դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև ազգային, միջպետական, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման բնագավառներում աշխատանքների կատարման համար:
Համաձայն ՀՍՏ 2.12-2022 «Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և ստանդարտացման աշխատանքային խմբեր. Կազմավորման և գործունեության կարգը» հիմնադրական ստանդարտի՝ տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշված տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի մասնակցության հայտի օրինակելի ձևը և լրացված հայտն ուղարկել info@armstandard.am էլեկտրոնային հասցեին մինչև 27.04.2024թ.: Տեղեկությունների համար զանգահել 010-23-26-00 (226):