Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը Տրամաչափարկման լաբորատորիաներում աշխատանքի անցնելու համար կատարում է մասնագետների հավաքագրում՝ մասնագիտական հմտությունների զարգացման և կարիերայի աճի հեռանկարով։
Պահանջները հետևյալն են՝
Նոր ընդունված աշխատակիցների համար Ընկերությունը կկազմակերպի դասընթացներ՝ Ընկերության և միջազգային մասնագետների կողմից, որոնց գիտելիքները և փորձը կնպաստեն Ձեր կարիերայի զարգացմանը, արդյունավետ աշխատելուն և մասնագիտական հմտություններ ձեռք բերելուն։
Հարցազրույցին մասնակցելու համար բոլոր հետաքրքված անձիք կարող են ուղարկել իրենց CV-ները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության hr@armstandard.am էլեկտրոնային հասցեին։
Հարցազրույցը կանցկացվի Ընկերության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 49/4)։ Այն թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն վերոգրյալ պահանջներին՝ կհրավիրվեն նախնական հարցազրույցի, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացնենք։
Կոնտակտային hեռախոսահամարներ`
(010) 23-26-00(139), 091-23-58-71
Էլ. հասցե՝ hr@armstandard.am