ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Հայտարարություններ

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխություն

29/11/2024 Հայտարարություններ

Գծապատկերում մրցանակաբաշխության չափանիշները.

 

Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը, որակյալ և մրցունակ արտադրանքի շնորհիվ բարձրացնել դրանց արտահանման հնարավորությունները, սպառողների մոտ ստեղծել բարձր համբավ:

Ապրանքների և ծառայությունների որակի ոլորտում ձեռքբերումների համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխությունն  անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 21 մարտի 2024 թվականի «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 418-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Մրցույթին կամավորության սկզբունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հաշվառված արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով, որոնք ունեն առնվազն 3 տարվա գործունեություն իրականացնելու փորձ:

Որակի բնագավառում ամենամյա մրցանակները սահմանվում են ըստ գործունեության տեսակների հետևյալ անվանակարգի՝

1) պարենային (գյուղատնտեսական) արտադրանքի արտադրության,

2) ոչ պարենային արտադրանքի արտադրության,

3) մատուցվող ծառայության:

Վերը նշված անվանակարգերը դասակարգվում են ըստ աշխատողների թվի՝

1) մինչև 200 աշխատող ունեցող,

2) 200-ից ավելի աշխատող ունեցող:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=191114։

Սկսվել է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում 2025թ.-ի Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը:

Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (http://www.mineconomy.am) և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի (http://www.armstandard.am) կայքէջերում կամ դիմել «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ:

Հասցեն` Երևան, Կոմիտասի 49/4: Հեռ.՝ +374 23-26-00 (232, 233)։