Հայտարարություններ
Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ին «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 723-Լ որոշմամբ հաստատվել է հետևյալ միջազգային ստանդարտներին ներդաշնակ հետևյալ ազգային ստանդարտների մշակումը.
-ԻՍՕ 21902:2021 «Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ. Զբոսաշրջություն բոլորի համար. Պահանջներ և հանձնարարականներ»,
-ԻՍՕ 21101:2014 «Արկածային զբոսաշրջություն. Անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ»,
-ԻՍՕ 3021:2023 «Արկածային զբոսաշրջություն. Քայլարշավներ և լեռնագնացություն. Պահանջներ և հանձնարարականներ»,
-ԻՍՕ 14785-2014 «Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակներ. Զբոսաշրջային տեղեկատվության և ընդունելության ծառայություններ. Պահանջներ»,
-ԻՍՕ 23405:2022 «Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ. Կայուն տուրիզմ. Սկզբունքներ, բառարան և մոդել»։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերակազմավորում է ՏՀ 29 «Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը՝ տվյալ ոլորտում ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների և դրանց փոփոխությունների մշակման, դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև ազգային, միջպետական, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման բնագավառներում աշխատանքների կատարման համար:
Համաձայն «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի և ՀՍՏ 2.12-2022 «Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և ստանդարտացման աշխատանքային խմբեր. Կազմավորման և գործունեության կարգը» հիմնադրական ստանդարտի՝ տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշված տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի մասնակցության հայտի օրինակելի ձևը և լրացված հայտն ուղարկել info@armstandard.am էլեկտրոնային հասցեին մինչև 20.06.2025թ.: Տեղեկությունների համար զանգահարել 010-23-26-00 (226):