ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Հայտարարություններ

Աշխատանք՝ չափագիտության բնագավառում

06/10/2025 Հայտարարություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում չափագիտության բնագավառում համապատասխան կրթությամբ մասնագետների։

Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն տեխնիկական, բնագիտամաթեմատիկական կամ տնտեսագիտական կրթություն,
  • չափիչ սարքերի հետ աշխատելու հմտություններ,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • ՏՏ հմտություններ, Microsoft office,
  • Հաղորդակցման, կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
  • թիմում աշխատելու կարողություն։

 

Հիմնական պարտականությունները.

  • ստուգաչափման և տրամաչափարկման աշխատանքների կատարում,
  • փորձաքննության, տրամաչափարկման արձանագրությունների կազմմանը մասնակցություն։

 

Ձեր  CV-ն  կարող եք ուղարկել hr@armstandard.am էլեկտրոնային հասցեին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Կոնտակտային հեռախոսահամար՝  +374 (010) 23 26 00 (139)։