ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Հայտարարություններ

2025 թվականի Ուսանողական ստանդարտների միջազգային մրցույթ

12/11/2025 Հայտարարություններ

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ) 2021 թվականից սկսած ամբողջ աշխարհում 29 անգամ կազմակերպել է միջազգային սեմինար՝  «Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ) և նրա դերը համալսարանների ուսանողների կյանքն ավելի ապահով, հեշտ և լավը դարձնելու գործում» թեմայով: ԻՍՕ-ն ուսանողների մասնակցությամբ ցանկանում է առավել հզորացնել միջազգային ստանդարտացման գործընթացները։

2021 և 2024  թվականներին կազմակերպված վերոհիշյալ սեմինարներին մասնակցել են նաև Հայաստանի մի շարք համալսարանների ուսանողներ: Վերջիններիս ակտիվ մասնակցության համար 2024 թվականին ԻՍՕ-ն առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել:

Միջազգային սեմինարներին և մրցույթներին մասնակցությունը հայ ուսանողներին  հնարավորություն է տալիս առավել ամրապնդելու միջազգային ստանդարտների մասով իրենց գիտելիքները, ձեռք բերելու փորձառություն և մասնագիտական նոր ծանոթություններ։

2025 թվականին նույնպես կազմակերպվում է աշխարհի բոլոր համալսարանների ուսանողների համար անվճար միջազգային սեմինար, որն անցկացնելու է ԻՍՕ-ի ԴԵՎԿՈ  կոմիտեի նախկին նախագահ, դոկտոր Մոջդեհ Ռ. Թաբարին։ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ընկերությունն առաջարկել է Հայաստանի բուհերին մասնակցելու վերոնշյալ միջազգային սեմինարին:

 

       Սկսվել է նաև 2025 թվականի Ուսանողական ստանդարտների միջազգային մրցույթի Աշխարհի գավաթի համար գրանցման գործընթացը։

 

       Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների ուսանողները, գրանցվել կարող են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 20-ը։

     

Մրցույթին մասնակցությունը հնարավորություն կընձեռի և կնպաստի ուսանողներին ներգրավվելու միջազգային ստանդարտացման գործում, ինչն էլ հետագայում նրանց համար նոր հեռանակարներ կբացի միջազգային հարթակներում:

Սույն տեղեկավտությունն առաջարկում ենք տարածել ուսանողների շրջանում: Հետաքրքրվողները կարող են առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ www.isineg.org կայքից և մրցույթին մասնակցելու համար ինքնուրույն գրանցվել:

Միաժամանակ, միջազգային սեմինարի վերաբերյալ տեղեկատվությունը նախօրոք կարելի  է ձեռք բերել  ՍՉԱՄ ընկերության Կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնից՝ հեռ.՝ +374 10 23-26-00 (233, 232), էլ. փոստ՝ info@armstandard.am, spapyan@armstandard.am: