ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Հայտարարություններ

Մասնագետ՝ չափագիտության ոլորտում

31/03/2026 Հայտարարություններ

Մասնագետ՝ չափագիտության ոլորտում

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն փնտրում է մասնագետներ՝ չափագիտության ոլորտում համապատասխան կրթությամբ։

 

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական, բնագիտական կամ տնտեսագիտական ոլորտում
  • Չափիչ սարքերի հետ աշխատելու հմտություններ
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Համակարգչային գրագիտություն (MS Office)
  • Զարգացած հաղորդակցման, վերլուծական և թիմային աշխատանքի հմտություններ

Պարտականություններ՝

  • Ստուգաչափման և տրամաչափարկման աշխատանքների իրականացում
  • Փորձաքննությունների և տրամաչափարկման արձանագրությունների կազմման գործընթացին մասնակցություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@armstandard.am էլեկտրոնային հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  +374 (010) 23 26 00 (ներքին՝ 139) հեռախոսահամարին։