ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Երկկողմ համագործակցություն

28/01/2022 Նորություններ

Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) հրավերով 2022 թվականի հունվարի 26-27-ն աշխատանքային այցով  Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը։

Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Անտոն Շալաևը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ոլորտում  մի շարք ուղղություններով համագործակցություն, այդ թվում՝ ազգային էտալոնների երկկողմանի համեմատությունների և տրամաչափարկումների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող չափումների տեսակների և ոլորտների զարգացման և կատարելագործման նպատակով համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում, ստանդարտացման և չափագիտության ոլորտում ուսումնական նյութերի և ուսուցման ծրագրերի փոխանակում, փորձի փոխանակում և այլն։

Հաշվի առնելով, որ ներկայումս Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կազմում ընթանում են տրամաչափարկման լաբորատորիաների հիմնման աշխատանքներ, կարևոր էր պատվիրակության այցելությունը Ռուսաստանի Դաշնության որոշ լաբորատորիաներ, որտեղ պահվում են ՌԴ ազգային էտալոններ՝ ծանոթանալու և հետագայում նրանց փորձը կիրառելու նպատակով: