ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվեց Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) տարեկան ժողովը և 44-րդ Վեհաժողովը:

27/09/2022 Նորություններ

2022թ. սեպտեմբերի 19-ից 23-ը Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվեց Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) տարեկան ժողովը և 44-րդ Վեհաժողովը: Ավելի քան 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պատվիրակությունը, որպես ԻՍՕ լիիրավ անդամ, մասնակցեցին նշված միջոցառումներին:

Միջոցառումների գլխավոր թեմաներն ուղղված էին գլոբալ խնդիրների և աշխարհի ամենահրատապ մարտահրավերների լուծմանը, ներառյալ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կայունությունը, ջրի սակավությունը և էներգիան, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակ ստանդարտացման կարևորությունն ու երկարաժամկետ դերը: Հատկապես շեշտվեց ստանդարտացման միջազգային կազմակերպության դերը կայուն տնտեսական զարգացման, համաշխարհային արդյունաբերական էկոհամակարգի, առևտրի, տնտեսությունների, տեղական, տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում առևտրի զարգացման գործում:

ԻՍՕ 44-րդ Վեհաժողովի ընթացքում անցկացվեց  ԻՍՕ ղեկավար կազմի՝ ԻՍՕ նախագահի, փոխնախագահի և Խորհրդի անդամների ընտրություններ:

Վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանի և Իրանի ստանդարտացման ազգային կազմակերպության տնօրեն Մահդի Էսլամփանահի երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև կազմակերպությունների միջև համագործակցության խորացման, այդ թվում փորձի փոխանակման հնարավորությունը, ինչպես նաև իրանական կողմի գործնական աջակցությունը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում արտադրանքի և ծառայությունների «հալալ» սերտիֆիկացման գործընթացի ներդրման ժամանակ:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատանքները նշված ոլորտներում համագործակցության հուշագրի կնքման ուղղությամբ: