Նորություններ
_ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի տրամադրվում է 45 միլիոն դրամ։
Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։
Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։
Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին։
_ Հատկապես վերջին 3 տարվա ընթացքում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում գործում է Արագածի գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ՝ սկզբում info@metrology.am պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, նամակով հստակեցվում է այցելության օրն ու ժամը (պետք է ընտրվի աշխատանքային օր), այնուհետև այցելության ժամանակ՝ կենտրոնի մուտքի մոտ այցելուները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պահակային ծառայության աշխատակիցներին ևս ներկայացնում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերը և նոր միայն պահակային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործում գիտական կենտրոնի տարածք։ Մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված` անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով:
Օտարերկրյա նկարահանող խմբերի դեպքում մինչ նկարահանման աշխատանքների իրականացումը մշտապես հանդիպում է կազմակերպվում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում՝ առավել հանգամանալից ներկայացնելու Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը։ Օտարերկրյա հյուրերին հակիրճ տեղեկատվություն է տրվում նաև Հայաստանի մշակութային և գիտական ժառանգության վերաբերյալ։
_ «ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։ Անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015թ. № 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խումբն է եկել հետևյալ եզրակացությանը.
«ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակն այժմ լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծել:
ՌՕԴ-54/2.6-ի օգնությամբ ռադիոաստղագիտության, կապի ու կառավարման համակարգերի, անտենային տեսության և տեխնիկայի, այլ հարակից ոլորտների ժամանակակից գիտական խնդիրներ լուծելու հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է զգալի միջոցներ ներդնել, հիմնովին փոխել ռադիոդիտակի կառավարման համակարգերը՝ օգտագործելով այն փաստը, որ տվյալ ոլորտում գիտական սարքաշինությունը հսկայական առաջընթաց է կատարել վերջին տասնամյակների