ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Տարածաշրջանային միջլաբորատոր համեմատություններ

22/12/2022 Նորություններ

2020-2022 թվականների ընթացքում Գերմանիայի ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտի (PTB)  հովանու ներքո անցկացվել են «Թվային ջերմաչափերի տրամաչափարկումը թերմոստատում անմիջական համեմատության մեթոդով՝ -30 °C-ից մինչև 300 °C միջակայքում» թեմայով տարածաշրջանային միջլաբորատոր համեմատություններ։ Վերջիններիս մասնակցել են 8 լաբորատորիա Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից։ Որպես կազմակերպիչ-լաբորատորիա հանդես է եկել Վրաստանի ստանդարտների և չափագիտության ազգային գործակալության (GеоSTM) ջերմային չափումների լաբորատորիան։

Տարածաշրջանային միջլաբորատոր համեմատություններին Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության «Ջերմային, ֆիզիկաքիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիա» տրամաչափարկման լաբորատորիան: Վերջինս՝ որպես տրամաչափարկում իրականացնող հավատարմագրված լաբորատորիա, առաջին անգամ է մասնակցել նման համեմատությունների։

Համեմատական չափումների արդյունքում 3 լաբորատորիա, այդ թվում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության վերոնշյալ տրամաչափարկման լաբորատորիան, ցուցադրել են տեխնիկական կոմպետենտություն (իրազեկություն) թվային ջերմաչափերի տրամաչափարկման ոլորտի հիմնարար բոլոր կետերում՝ -30 °C, 0 °C, 50 °C, 100 °C, 200 °C և 300 °C: