ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ճնշման չափիչ սարքերի տրամաչափարկում - չափումների անորոշություն» թեմայով դասընթաց

18/02/2025 Նորություններ

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ, 2025 թվականի փետրվարի 10-ից 14-ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Ուժի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիայում անցկացվեց դասընթաց՝ «Ճնշման չափիչ սարքերի տրամաչափարկում - չափումների անորոշություն» թեմայով։

Դասընթացի նպատակն էր խորացնել լաբորատորիայի աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները ճնշման չափիչ սարքերի գործնականում կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ամրապնդել վերջիններիս չափումների անորոշության հաշվարկի հմտությունները։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ։