ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

20/05/2025 Նորություններ

Այս տարի նշվում է պատմական մի կարևոր իրադարձություն՝ Մետրական կոնվենցիայի ստորագրման և Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (BIPM) հիմնադրման 150-ամյակը։ Մեկուկես դար շարունակ BIPM-ը եղել է միջազգային չափագիտության առանցքում՝ խթանելով գիտական համագործակցությունը, նպաստելով չափումների ճշգրտությանն ու ապահովելով միավորների գլոբալ միասնականությունը։

2025 թվականի Չափագիտության համաշխարհային օրվա խորագիրը՝ «Չափումներ բոլոր ժամանակների, բոլոր մարդկանց համար», հիշեցնում է մեզ չափագիտության կարևոր դերի մասին մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ տեխնոլոգիաներից և առևտրից մինչև առողջապահություն, կլիմայից՝  անվտանգություն։ Այն ընդգծում է ճշգրիտ և վստահելի չափումների հարատև արժեքը անընդհատ փոփոխվող աշխարհում։

Ջերմ շնորհավորանքներ և բարձր գնահատանքի խոսքեր ենք հղում աշխարհի տարբեր երկրներում գործող չափագիտության ազգային մարմինների, գիտական կազմակերպությունների և չափագիտական լաբորատորիաների մասնագետներին։ Ձեր նվիրվածությունն ու փորձագիտական կարողությունները հանդիսանում են ժամանակների և սերունդների միջով անցնող չափումների նկատմամբ վստահության հիմնաքարը։

Օգտվելով այս նվաճումը նշելու առիթից՝ մեծ ակնկալիքով տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հավանաբար այս տարի կդառնա Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի ասոցացված անդամ՝ ամրապնդելով մեր հանձնառությունը միջազգային չափագիտական համագործակցության ուղղությամբ։

Արժևորելով մեր ընդհանուր պատմությունը՝ միասին առաջ մղենք չափագիտական գիտության շարունակական զարգացումը՝ ի նպաստ համայն մարդկության։

Շնորհավոր Չափագիտության համաշխարհային օր 2025թ։

 

Հայաստանի Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ