Նորություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Եվրոպայի օրը
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը «Եվրոպայի օրը 2026» միջոցառմանը ներկայացրել է ստանդարտացման և չափագիտության ոլորտներում իրականացվող գործունեությունը, մասնավորապես ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրի շրջանակներում հիմնված կարողությունները։
«ԵՄ-Հայաստան․ ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո միջոցառման ընթացքում բազմաթիվ այցելուներ ծանոթացել են ազգային մարմնի ներկայացված սարքավորումներին և լաբորատոր հնարավորություններին։
Քաղաքացիները հետաքրքրված էին հատկապես չափագիտական սարքավորումներով, փորձարկման գործընթացներով և ոլորտի ժամանակակից լուծումներով։
