ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Նորություններ

Կշիռների և չափումների միջազգային բյուրոն (BIPM) պաշտոնապես հայտնել է, որ Հայաստանի չափագիտության ազգային մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, դարձել է Չափերի և կշիռների միջազգային կոմիտեի փոխադարձ ճանաչման համաձայնագրի (CIPM MRA) ստորագրող կողմ

29/09/2026 Նորություններ
CIPM MRA-ին մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի համար՝ միջազգային գիտական համեմատություններին մասնակցելու, ստուգաչափման և չափումների կարողությունները (CMC) զարգացնելու և դրանց միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաև Հայաստանի ազգային չափագիտական համակարգը միջազգային չափագիտական ենթակառուցվածքին առավել սերտորեն ինտեգրելու համար։
Կշիռների և չափումների միջազգային բյուրոն նաև ընդգծել է COOMET-ի շրջանակում ակտիվ մասնակցության կարևորությունը, որը հնարավորություն կտա զարգացնել մասնագիտական կարողությունները, մասնակցել միջազգային և տարածաշրջանային համեմատություններին և նախապատրաստել ստուգաչափման և չափումների կարողությունների հետագա ներկայացման գործընթացը։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում BIPM-ին և միջազգային չափագիտական հանրությանը՝ համագործակցության և աջակցության համար և շարունակելու է ակտիվ մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային չափագիտական համագործակցությանը։