ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Նորություններ

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԻՍՕ-ի ամենամյա վեհաժողովին Փարիզում

05/10/2026 Նորություններ

2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Փարիզում տեղի ունեցավ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) ամենամյա վեհաժողովը, որին մասնակցեցին կազմակերպության 170-ից ավելի անդամ երկրների ներկայացուցիչներ։

Վեհաժողովին մասնակցեց նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Հայկ Զեյնալյանի գլխավորությամբ։

Օրակարգային ռազմավարական և ֆինանսական հաշվետվությունների քննարկմանը զուգահեռ անցկացվեցին՝

  • զարգացող երկրների հարցերով ԻՍՕ հանձնաժողովի 60-րդ նիստը,
  • ԻՍՕ խորհրդի 2-րդ, 3-րդ և 4-րդ խմբերի կազմում ընդգրկվելու համար նոր թեկնածու երկրների քվեարկությունը,
  • անդամ երկրների ստանդարտացման գործընթացներում թվային հարթակների և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին նվիրված պանելային քննարկումներ,
  • ստանդարտացման տարածաշրջանային երկրների առանձին խմբերի ֆորումներ։

ԻՍՕ շաբաթվա առանցքային թեման էր վստահության ամրապնդումը փոփոխվող աշխարհում։ Այն հստակ արտացոլվեց Գլխավոր ասամբլեայում՝ Փարիզյան հայտարարության ընդունմամբ։ Փաստաթուղթը վերահաստատում է ԻՍՕ-ի հանձնառությունը կլիմայական պայմաններին հարմարվելու, էկոհամակարգերի կայունության և բնության պահպանման հարցում։

Հայտարարությունը նաև սահմանում է, թե ինչպես կարող են միջազգային ստանդարտները այդ հանձնառությունը վերածել գործնական քայլերի։ Վստահելի ստանդարտների միջոցով միավորելով գիտական ներուժն ու մարդկային փորձառությունը՝ համայնքներին, բիզնեսին և քաղաքականություն մշակողներին տալիով փոփոխություններին արձագանքելու միասնական ուղի։