Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 28000-2012 | |||||||||||||||||||||||||
| Վերնագիր | Մատակարարման շղթայի անվտանգության կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ | Նկարագրություն | Սույն ստանդարտը սահմանում է անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող պահանջներ, ներառյալ ասպեկտներ, որոնք հանդիսանում են կրիտիկական մատակարարման շղթայի անվտանգության ապահովման համար։ Անվտանգության կառավարումը կապված է բիզնեսի կառավարման շատ այլ ասպեկտների հետ։ Ասպեկտները, որոնք ներառում են գործունեության բոլոր տեսակները և կառավարվում են կազմակերպության կողմից կամ գտնվում կազմակերպության ազդեցության տակ, ազդում են մատակարարման շղթայի անվտանգության վրա։ Այս այլ ասպեկտները պետք է ուղղակի դիտարկվեն այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ դրանք ազդում են անվտանգության կառավարման վրա, ներառյալ` մատակարարման շղթայում ապրանքների տեղափոխման վրա։ Սույն ստանդարտը կիրառելի է արտադրության կամ մատակարարման շղթայի ցանկացած փուլում արտադրությամբ, ծառայությունների մատուցմամբ, պահպանմամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր չափի կազմակերպությունների համար` սկսած ամենափոքրից մինչև բազմազգ, որոնք ուզում են. ա) մշակել, ներդնել, ապահովել և կատարելագործել անվտանգության կառավարման համակարգը, բ) անվտանգության կառավարման ոլորտում ապահովել համապատասխանությունը իրականացվող քաղաքականությանը, գ) նման համապատասխանություն ցուցաբերել այլոց, դ) հասնել անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկացմանը կամ գրանցմանը հավատարմագրված երրորդ մարմնի կողմից ե) ինքնուրույն որոշել կամ հայտարարագրել համապատասխանությունը սույն ստանդարտին։ Գոյություն ունեն օրենսդրական և կանոնակարգող նորմեր, որոնք արտացոլված են սույն ստանդարտի որոշ պահանջներում։ Սույն ստանդարտը չի պահանջում համապատասխանության կրկնվող ապացույցներ։ Կազմակերպությունները, որոնք ընտրում են երրորդ կողմի սերտիֆիկացում, հետագայում կարող են հավաստել, որ նրանք էական ներդրում են կատարել մատակարարման շղթայի անվտանգության հարցում։ | ||||||||||||||||||||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||||||||||||||||||||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | ||||||||||||||||||||||||
| № | 58-В | ||||||||||||||||||||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2012-08-31 | ||||||||||||||||||||||||
| Գործարկման թվականը | 2012-09-01 | ||||||||||||||||||||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||||||||||||||||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||||||||||||||||||||
| Դասակարգում |
47.020.99 ՆԱՎԱՇԻՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԾՈՎԱՅԻՆ ԿԱՌՈւՅՑՆԵՐ Նավաշինություն և ծովային կառույցներ ընդհանուր առմամբ Նավաշինություն և ծովային կառույցներ. Այլ ասպեկտներ |
||||||||||||||||||||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||||||||||||||||||||
| Գրանցման ամսաթիվը | 2012-10-01 | ||||||||||||||||||||||||
| Գրանցման № | 994-2012 | ||||||||||||||||||||||||
| Էջերի քանակը | |||||||||||||||||||||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №3-2012 | ||||||||||||||||||||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||||||||||||||||||||
| Թարգմանված է |
Հայերեն |
||||||||||||||||||||||||
| Հանգուցային բառեր |
շարունակական բարելավում հաջորդող գործողություններ միջոց անվտանգություն անվտանգության կառավարում անվտանգության կառավարման նպատակներ անվտանգության կառավարման ծրագրեր անվտանգության կառավարման քաղաքականություն անվտանգության կառավարման խնդիր շահագրգիռ կողմ մատակարարման շղթա բարձրաստիճան ղեկավարություն նախորդող գործողություններ |
||||||||||||||||||||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||||||||||||||||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 22000 | ||||||||||||||||||||||||