Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 18593-2019 | |||||||
| Վերնագիր | Սննդամթերքի շղթայի մանրէաբանություն. Մակերեսից նմուշառման հորիզոնական մեթոդներ | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են սննդամթերքի շղթայի միջավայրի մակերեսից նմուշառման հորիզոնական մեթոդներ՝ կոնտակտային (հպակային) թասիկների, ապլիկատորներով խծուծների (մանրէազերծ ձողեր՝ բամբակյա ծայրով), սպունգների, կտորից անձեռոցիկների օգտագործմամբ՝ կուլտիվացվող մանրէների (ինչպիսք են ախտածին կամ ոչ ախտածին բակտերիաները կամ սնկերը և բորբոսասնկերը) հայտնաբերման և հաշվարկման համար: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. «Միջավայր» տերմինը նշանակում է ցանկացած օբյեկտ, որը շփման մեջ է գտնվում սննդամթերքի հետ կամ հանդիսանում է հնարավոր աղտոտման աղբյուր (այդ թվում նաև երկրորդային աղտոտման), օրինակ՝ նյութերը, արտադրական տարածքները կամ անձնակազմը: Սույն ստանդարտը չի կիրառվում մաքրման և ախտահանման ընթացակարգերի ստուգման համար: Սույն ստանդարտը չի կիրառվում առաջնային արտադրանքի նմուշների նմուշառման մեթոդների դեպքում, որոնց վրա տարածվում է ԻՍՕ 13307 ստանդարտը: Մսեղիքի նմուշառման մեթոդների համար առաջնորդվում են ԻՍՕ 17604 ստանդարտով, նորովիրուսների և հեպատիտ A-ի վիրուսների վերլուծության համար՝ ԻՍՕ 15216-1 ստանդարտով: Սույն ստանդարտով սահմանված չեն նմուշառման հաճախականությունը, նմուշառման կետերի քանակը կամ նմուշառման կետերի փոփոխման անհրաժեշտութունը, քանզի վերջիններս ընտրվում են յուրաքանչյուր որոշակի դեպքի հիման վրա: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | ||||||
| № | 139-Լ | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2019-11-28 | ||||||
| Գործարկման թվականը | 2020-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | |||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
07.100.30 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ Մանրէաբանություն Սննդի մանրէաբանություն |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2019-11-29 | ||||||
| Գրանցման № | 1473-2019 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2019 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 14500 | ||||||