Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 22003-1-2026 | ||||||||||
| Վերնագիր | Սննդամթերքի անվտանգություն. Մաս 1. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են ԻՍՕ 22000 ստանդարտի պահանջներին (կամ ՍԱԿՀ ներկայացվող այլ պահանջներին) համապատասխան սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի (այսուհետ` ՍԱԿՀ) աուդիտի և սերտիֆիկացման պահանջները։ Սույն ստանդարտով սպառողին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն և ապահովվում է վստահություն` մատակարարի սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկացման վերաբերյալ: ՍԱԿՀ սերտիֆիկացումը հանդիսանում է երրորդ կողմի կողմից համապատասխանության գնահատման գործունեություն (տե'ս ԻՍՕ/ԻԷԿ 17000-2020 ստանդարտի 4.3 կետը), իսկ այդ գործունեություն իրականացնող մարմինները՝ երրորդ կողմ հանդիսացող համապատասխանության գնահատման մարմիններ: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Սույն ստանդարտում «արտադրանք» և «ծառայություն» տերմինները կիրառվում են առանձին (ի հակադրություն ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտում ներկայացված «արտադրանք» տերմինի սահմանմանը): ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Սույն ստանդարտը կարող է կիրառվել որպես չափանիշներ սահմանող փաստաթուղթ այն սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման կամ փորձագիտական գնահատման համար, որոնք ցանկանում են ճանաչվել որպես իրազեկ մարմիններ` ԻՍՕ 22000 ստանդարտի կամ ՍԱԿՀ այլ սահմանված պահանջներին կազմակերպության ՍԱԿՀ համապատասխանությունը հավաստելու համար: Սույն ստանդարտը կարող է կիրառվել նաև որպես չափանիշներ սահմանող փաստաթուղթ այն լիազորված մարմինների և արդյունաբերական ընկերությունների կողմից, որոնք իրականացնում են ՍԱԿՀ-ի սերտիֆիկացման մարմինների ուղղակի ճանաչում, որպեսզի հավաստեն, որ ՍԱԿՀ-ը համապատասխանում է ԻՍՕ 22000 ստանդարտին: Սույն ստանդարտով սահմանված որոշ պահանջներ կարող են կիրառվել ՍԱԿՀ սերտիֆիկացման մարմինների համապատասխանության գնահատման գործունեության մեջ ընդգրկված այլ մարմնի կողմից, ինչպես նաև ցանկացած մարմնի համապատասխանության գնահատում իրականացնելիս, որը հավաստում է լրացուցիչ կամ այլ չափանիշներին (որոնք սահմանված չեն ԻՍՕ 22000 ստանդարտով) ՍԱԿՀ-ի համապատասխանությունը: ՍԱԿՀ-ի սերտիֆիկացումը չի հավաստում սննդամթերքի արտադրության շղթայում կազմակերպության արտադրանքի անվտանգությունը կամ պիտանիությունը: Այնուամենայնիվ, ՍԱԿՀ-ն կազմակերպությունից պահանջում է իր կառավարման համակարգի միջոցով ապահովել սննդամթերքի անվտանգության վերաբերյալ օրենսդրությամբ, այդ թվում կանոնակարգերով սահմանված բոլոր պահանջները: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3. ՍԱԿՀ սերտիֆիկացումը` ԻՍՕ 22000 ստանդարտի համաձայն, կառավարման համակարգի սերտիֆիկացում է, այլ ոչ՝ արտադրանքի: Այլ ՍԱԿՀ կիրառողները սույն ստանդարտով սահմանված կանոնները ու պահանջները կարող են կիրառել` ապահովելով, որ դրանք համապատասխանեցված են ըստ անհրաժեշտության: | |||||||
| Կարգավիճակը | Գործող | |||||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | |||||||||
| № | 186-Ն | |||||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2026-10-07 | |||||||||
| Գործարկման թվականը | 2027-01-01 | |||||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | |||||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | |||||||||
| Դասակարգում |
03.120.20 ՍՈՑԻՈԼՈԳԻԱ. ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ. ՖԻՐՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈւՄ. ՎԱՐՉԱԿԱԶՄ. ՏՐԱՆՍՊՈՐՏ Որակ Արտադրանքի և ֆիրմաների սերտիֆիկացում. Համապատասխանության գնահատում |
|||||||||
| Դասակարգում |
67.020 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Գործընթացներ սննդարդյունաբերության մեջ |
|||||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
|||||||||
| Գրանցման ամսաթիվը | 2026-10-15 | |||||||||
| Գրանցման № | 1662-2026 | |||||||||
| Էջերի քանակը | ||||||||||
| Տեղեկատվության աղբյուր | ՏԵՂԵԿԱՏՈՒ №4-2026 | |||||||||
| Բնագրի լեզուն | Անգլերեն | |||||||||
| Թարգմանված է | ||||||||||
| Հանգուցային բառեր | ||||||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | |||||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 68500 | |||||||||