ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 22000-2019
Վերնագիր Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերին (տեքստում այսուհետ՝ ՍԱԿՀ) ներկայացվող պահանջները, որոնք թույլ են տալիս սննդամթերքի արտադրության շղթայում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդգրկված կազմակերպությանը՝ ա) պլանավորել, ներդնել, կիրառել, պահպանել և թարմացնել ՍԱԿՀ, որը թույլ կտա ապահովել անվտանգ արտադրանք¬ և ծառայություններ` համաձայն իրենց նախատեսված կիրառման, բ) ներկայացնել համապատասխանությունը սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված կիրառելի կանոնադրական և կարգավորող պահանջներին, գ) վերլուծության ենթարկել և գնահատել սպառողի փոխհամաձայնեցված պահանջները, որոնք վերաբերում են սննդամթերքի անվտանգությանը, և ներկայացնել դրանց համապատասխանությունը, դ) սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված համապատաս¬խան հետաքրքված կողմերին արդյունավետ ձևով տեղեկացնել սննդամթերքի անվտանգու¬թյանն առնչվող խնդիրների վերաբերյալ, ե) ապահովել կազմակերպության համապատասխանությունը իր կողմից հայտարարված սննդամթերքի անվտանգության քաղաքականությանը, զ) ներկայացնել համապատասխանությունը համապատասխան հետաքրքրված կողմերին, է) հավակնել ՍԱԿՀ սերտիֆիկացմանը կամ գրանցմանը արտաքին կազմակերպության կողմից, կամ կատարել սույն փաստաթղթի պահանջներին համապատասխանության ինքնագնահատում կամ ինքնահայտարարագրում: Սույն ստանդարտով սահմանված պահանջներն ընդհանուր են և նախատեսված են սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված բոլոր կազմակերպությունների համար` անկախ վերջիններիս ծավալներից կամ կառուցվածքից: Ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդգրկված կազմակերպությունների շրջանակը ներառում է, սակայն սահմանա¬փակված չէ, կենդանիների համար նախատեսված կեր արտադրողներով/ անասնակեր արտադրողներով, վայրի կենդանիներ և բույսեր մթերողներով, ագարակատերե¬րով, բաղադրիչներ արտադրողներով, սննդամթերք արտադրողներով, սննդամթերքի մանրածախ առևտրով զբաղվողներով և սննդային ծառայություններ մատուցող կազմակերպություններով սննդի ապահով¬ման (հանրային), մաքրման ու ախտահանման ծառայություններ մատուցող կազմակերպություններով, տրանսպորտային, պահեստավորման և բաշխման ծառայություններով, սարքավորումների, մաքրող և ախտահանող միջոցների, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի հետ շփման մեջ մտնող այլ նյութերի մատակարարներով: Սույն փաստաթուղթը փոքր և (կամ) թույլ զարգացած կազմակերպություններին (օրինակ` փոքր ագարակային տնտեսություն, փաթեթավորող, առաքող, մանրածախ առևտրի կամ սննդի ապահովման (հանրային) փոքր կազմակերպություն) հնարավորություն է ընձեռում ներդնել արտաքին կազմակերպությունների կողմից մշակված տարրեր իրենց ՍԱԿՀ-ում: Սույն փաստաթղթի պահանջները կատարելու նպատակով կարող են օգտագործվել ներքին և (կամ) արտաքին ռեսուրսները:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
76-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2019-06-28
Գործարկման թվականը 2019-07-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 03.100
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ. ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ. ՖԻՐՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈւՄ. ՎԱՐՉԱԿԱԶՄ. ՏՐԱՆՍՊՈՐՏ
Ֆիրմաների կազմակերպում և ղեկավարում

Դասակարգում 67.020
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Գործընթացներ սննդարդյունաբերության մեջ

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
  փոխարինված ՀՍՏ ԻՍՕ 22000-2006
Գրանցման ամսաթիվը 2019-06-28
Գրանցման № 1459-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №2-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 38500