ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 21003-2-2011
Վերնագիր Բազմաշերտ խողովակաշարերի համակարգեր շենքերի ներսում տաք և սառը ջրամատակարարման կայանքների համար. Մաս 2. Խողովակներ
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են շենքերի ներսում տաք և սառը ջրամատակարարման կայանքներում (տնային ջրամատակարարման համակարգ) օգտագործելու համար նախատեսված բազմաշերտ խողովակաշարերի համակարգերի խողովակների բնութագրերը, անկախ նրանից` ջուրը նախատեսված է մարդկանց կողմից օգտագործման թե ջեռուցիչ սարքերի համար` կիրառման դասին համապատասխանող սահմանված ճնշման և նախագծային ջերմաստիճանի դեպքում, (տե՜ս ՀՍՏ ԻՍՕ 21003-1 ստանդարտի 1-ին աղյուսակը): Ստանդարտով սահմանվում են նաև փորձարկման պարամետրերն այն փորձարկման մեթոդների համար, որոնք նկարագրված են ԻՍՕ 21003 ստանդարտների համակարգի տվյալ մասում: ԻՍՕ 21003 համակարգի ստանդարտներն արտադրատեսակի վերաբերյալ տեղեկատու ստանդարտներ են և տարածվում են տաք և սառը ջրամատակարարման կայանքներում օգտագործվող բազմաշերտ խողովակների, կցամասերի, ինչպես նաև պլաստմասսայե և ոչ պլաստմասսայե նյութերից պատրաստված բաղադրիչների հետ դրանց միացումների վրա: ԻՍՕ 21003 ստանդարտների համակարգի տվյալ մասը նախատեսված է միայն մյուս մասերի հետ կիրառման համար: ԻՍՕ 21003-ը ներառում է շահագործման պայմանների ընդգրկույթը (կիրառման դասերը) և նախագծային ճնշումները: Ստանդարտը կիրառելի չէ ԻՍՕ 21003-1 ստանդարտի 1-ին աղյուսակում տրված համապատասխան արժեքները գերազանցող` TD նախագծային ջերմաստիճանի, Tmax առավելագույն նախագծային ջերմաստիճանի, Tmal սխալ գործառման ջերմաստիճանի արժեքների դեպքում: Տրված նախագծային լարումով շերտերում կիրառվող պոլիմերային նյութերն են` պոլիբուտիլենը ՊԲ (PB), բարձր ջերմաստիճանային կայունությամբ պոլիէթիլենը ՊԵ-ՌՏ (PE-RT), կարված պոլիէթիլենը ՊԵ-Կ (PE-X), պոլիպրոպիլենը ՊՊ (PP) и քլորացված պոլիվինիքլորիդը ՊՎՔ-Ք (PVC-C): Կիրառվող PE-X-ը պետք է լրիվ կարված լինի և բավարարի արտադրատեսակի վերաբերյալ համապատասխան տեղեկատու ստանդարտի պահանջներին (ԻՍՕ 15875): Անթափանց պատերով և բարակ արտաքին շերտերով ( օրինակ, են որպես պաշտպանիչ շերտ կամ արգելք օգտագործվողները) չեն դիտվում ԻՍՕ 21003 համակարգի ստանդարտներում, սակայն նշված են ԻՍՕ 15874-2, ԻՍՕ 15875-2 և ԻՍՕ 15876-2 ստանդարտների փոփոխություններում: Նման արտաքին շերտերի լրիվ հաստությունը, ներառյալ օգտագործված սոսնձի հաստությունը, պետք է լինի` < 0,4 մմ:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008
550-А
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2011-08-03
Գործարկման թվականը 2011-08-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 91.140.60
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Կայանքներ շենքերում
Ջրամատակարարման համակարգեր
Դասակարգում 23.040.20
ԸՆԴՀԱՆՈւՐ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ԵՎ ՕԴԱՃՆՇԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԲԱՂԿԱՑՈւՑԻՉ ՄԱՍԵՐ
Խողովակաշարեր և դրանց բաղկացուցիչ մասեր
Խողովակներ պլաստմասսայե
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 161-1
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 21003-2:2008
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 3126
-  MOD-ձևափոխված ԻՍՕ 6259-1:1997
Գրանցման ամսաթիվը 2011-09-01
Գրանցման № 915-2011
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2011
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է Հայերեն
Հանգուցային բառեր անվանական տրամագիծ
առաջնային նյութ
արտաքին շերտ
արտաքին տրամագիծ
բազմաշերտ P-խողովակ
բազմաշերտ М-խողովակ
բազմաշերտ խողովակ
կիրառման դաս
կիրառումը որոշող շերտ
ներդրված շերտ
ներքին շերտ
ներքին տրամագիծ
պատի հաստություն
սեփական վերամշակված նյութ
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 22000