ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 18415-2013
Վերնագիր Կոսմետիկա. Մանրէաբանություն. Բնորոշ և ոչ բնորոշ միկրոօրգանիզմների հայտնաբերում
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են կոսմետիկական արտադրանքներում բնորոշ միկրոօրգանիզմների, ինչպես նաև այլ տեսակի աէրոբ մեզոֆիլ ոչ բնորոշ միկրոմարմինների հայտնաբերման և նույնականացման ընդհանուր ուղեցույցները : Սույն ստանդարտում սահմանված բնորոշ միկրոմարմինները, համաձայն ազգային փորձերի կամ կանոնակարգերի, կարող են տարբերվել այլ երկրներում սահմանվածներից: Բնորոշ միկրոմարմինները ընդգրկում են հետևյալ տեսակներից որևէ մեկը կամ մի քանիսը. Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Staphylococcus aureus և Candida albicans: Արտադրանքի որակն և սպառողների անվտանգությունն ապահովելու համար նպատակահարմար է կատարել համապատասխան մանրէաբանական ռիսկի վերլուծություններ, կոսմետիկական արտադրանքի տեսակների որոշման համար, որոնց համար կիրառելի է սույն ստանդարտը: Ցածր մանրէաբանական ռիսկը առկա է ջրի ցածր ակտիվությամբ, ջրասպիրտային, pH-ի բարձր արժեքներ ունեցող և այլն արտադրանքներում: Սույն ստանդարտում նկարագրված մեթոդը հիմնված է ոչ սելեկտիվ հեղուկ միջավայրում (հարստացված արգանակ) մանրէների աճի հայտնաբերման վրա, որը թույլ է տալիս ոչ սելեկտիվ ագարով միջավայրում միկրոմարմինների մեկուսացման միջոցով հայտնաբերել մանրէային աղտոտվածությունը: Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Staphylococcus aureus և Candida albicans-ի նույնականացման համար սույն ստանդարտում տրված են որոշ ցուցումներ: Սույն ստանդարտում նկարագրված պահանջներին համապատասխան աճող այլ միկրոմարմինները կարելի է նույնականացնել համապատասխան փորձարկումների կիրառմամբ` համաձայն ընդհանուր սխեմայի (տե´ս Հավելված Ա (A)): Կարող են կիրառվել այլ ստանդարտներ (օրինակ՝ ԻՍՕ 18416, ԻՍՕ 21150, ԻՍՕ 22717, ԻՍՕ 22718): Ելնելով սույն ոլորտի կոսմետիկական արտադրանքների բազմազանությունից, այս մեթոդը մանրամասնորեն կարող է չկիրառվել որոշ արտադրանքների համար (օրինակ որոշ ջրում անլուծելի արտադրանքները): Մյուս մեթոդները (օրինակ ավտոմատացված) կարող են փոխարինվել այս մեթոդով այն դեպքում, եթե դրանց համարժեքությունը ցուցադրվում է կամ մեթոդը հաստատվում է այլ կերպ:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
61-В
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2013-12-06
Գործարկման թվականը 2014-01-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 71.100.70
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Քիմիական արդյունաբերության արտադրանք
Գեղարարական միջոցներ, արդուզարդի պարագաներ
Դասակարգում 07.100.99
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ
Մանրէաբանություն
Մանրէաբանություն. Այլ ասպեկտներ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 18415:2007
Գրանցման ամսաթիվը 2013-12-06
Գրանցման № 1141-2013
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2013
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 22000