ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Նորություններ

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը՝ CEN և CENELEC Գլխավոր ասամբլեաներում

22/06/2026 Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Զեյնալյանը հունիսի 18-19-ը մասնակցել է Կիպրոսում անցկացված Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) 62-րդ և Եվրոպական էլեկտրատեխնիկական ստանդարտացման կոմիտեի (CENELEC) 68-րդ Գլխավոր ասամբլեաներին, ինչպես նաև կազմակերպությունների 18-րդ համատեղ նիստին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են կազմակերպությունների գործունեության արդյունքները, քննարկվել առաջիկա ծրագրերը և եվրոպական ստանդարտացման համակարգի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Եվրոպական ստանդարտացման հանձնաժողովին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի անդամակցությունը ամբողջական հասանելիություն  է ապահովում գործող եվրոպական (ԵՆ) ստանդարտներին  և հնարավորություն է տալիս մշակելու և գործողության մեջ դնելու եվրոպական (ԵՆ) ստանդարտներին ներդաշնակ կամ նույնական ազգային ստանդարտներ։

Միջոցառումը կարևոր հնարավորություն էր միջազգային մասնագիտական համայնքի հետ համագործակցության խորացման, նոր կապերի հաստատման և ոլորտի արդիական միտումներին ծանոթանալու համար։