ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 20000-1-2022
Վերնագիր Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ծառայությունների կառավարում Մաս 1 Ծառայությունների կառավարման համակարգերի պահանջներ
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են ծառայությունների կառավարման համակարգերը (ԾԿՀ) կազմավորելու, ներդրելու, պահպանելու և շարունակաբար բարելավելու նպատակով կազմակերպությանը ներկայացվող պահանջները: Սույն ստանդարտում նշված պահանջները ներառում են ծառայությունների պլանավորումը, նախագծումը, անցումը, մատակարարումը և բարելավումը` ծառայությունների պահանջները բավարարելու և շահույթաբերության նպատակով: Սույն ստանդարտը կարող է կիրառել՝ a) սպառողը, որը ցանկանում է օգտվել ծառայություններից և պահանջում է այդ ծառայությունների որակի համապատասխանության երաշխիքներ; b) սպառողը, որը պահանջում է բոլոր ծառայությունների մատակարարներից ծառայությունների կյանքի ցիկլի նկատմամբ հետևողական մոտեցում, ներառյալ մատակարարման շղթայի մատակարարներից; c) կազմակերպությունը՝ ծառայությունների պլանավորման, նախագծման, անցման, մատակարարման և բարելավման իր կարողությունները ցուցադրելու նպատակով; d) կազմակերպությունը՝ իր ԾԿՀ-ն և ծառայությունները հսկելու, չափելու և վերլուծելու նպատակով; e) կազմակերպությունը, որը ԾԿՀ-ի արդյունավետ ներդրման և շահագործման միջոցով բարելավում է ծառայությունների պլանավորումը, նախագծումը, անցումը, մատակարարումը և բարելավումը; f) կազմակերպությունը կամ այլ կողմը, որն իրականացնում է համապատասխանության գնահատում սույն ստանդարտով սահմանված պահանջներին; g) կազմակերպությունը, որը տրամադրում է ծառայությունների կառավարման ոլորտում ուսուցում կամ խորհրդատվություն: Սույն ստանդարտում կիրառվող «Ծառայություն» տերմինը վերաբերում է ծառայությանը/ծառայություններին ԾԿՀ-ի շրջանակներում: Սույն ստանդարտում կիրառվող «Կազմակերպություն» տերմինը վերաբերում է այն կազմակերպությանը ԾԿՀ-ի շրջանակներում, որը կառավարում և ծառայություններ է մատուցում սպառողներին: ԾԿՀ-ի ոլորտում գտնվող կազմակերպությունը կարող է լինել ավելի խոշոր կազմակերպության մաս, օրինակ՝ խոշոր կորպորացիայի բաժին: Կազմակերպությունը կամ կազմակերպության մի մասը, որը կառավարում և մատուցում է ծառայություն կամ ծառայություններ ներքին կամ արտաքին սպառողներին, կարող է նույնպես կոչվել ծառայությունների մատակարար: Սույն ստանդարտում «Ծառայություն» կամ «կազմակերպություն» տերմինների փոփոխված իմաստով կիրառումը հստակ տարբերվում է:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
179-Ն
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2022-12-13
Գործարկման թվականը 2023-01-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 55.020
ԲԵՌՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈւՄ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՈւՄ
Փաթեթավորում և տեղաբաշխում ընդհանուր առմամբ

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ ԻԷԿ 20000-1:2018
Գրանցման ամսաթիվը
Գրանցման № 1571-2022
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2022
Բնագրի լեզուն Անգլերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 30000