Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 12966-1-2016 | ||||
| Վերնագիր | Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր. Ճարպաթթուների մեթիլ եթերների գազաքրոմատագրում. Մաս 1. Ճարպաթթուների մեթիլ եթերների ժամանակակից գազաքրոմատագրման ղեկավար ցուցումներ | Նկարագրություն | ԻՍՕ 12966 ստանդարտների շարքի տվյալ մասը սահմանում է ընդհանուր ցուցումներ կենդանական և բուսական ճարպերում և յուղերում ազատ և կապված ճարպաթթուների որոշման գազաքրոմատագրման վերաբերյալ՝ ճարպաթթուների բարդ մեթիլ եթերների (FAME) դրանց վերածումից հետո: Գազահեղուկային քրոմատագրման (GLC) միջոցով ճարպաթթուների բաղադրության որակական և քանակական որոշումը լիպիդային վերլուծության լայնորեն օգտագործվող ձև է հանդիսանում: Այն օգտագործվում է ճարպերը և յուղերը կամ ճարպային սննդամթերքը բնութագրելու համար՝ հիմնական նյութից յուղի հեռացումից հետո: Տրիացիլգլիցերինների (ՏԱԳ) կապված ճարպաթթուները և եթերացման մեթոդից կախված ազատ ճարպաթթուները (FFA), ինչպես նաև այլ լիպիդներ, վերածվում են ճարպաթթուների մեթիլ եթերների (FAME), որոնք որոշում են մազանոթային գազաքրոմատագրմամբ: Տարբեր ճարպաթթուների քանակից կախված (տեսականորեն կարող են առկա լինել ավելի քան 50 տարբեր ճարպաթթուներ), բաժանման համար օգտագործում են 10-ից մինչև 100 մ երկարությամբ մազանոթային աշտարակներ: Ճարպաթթուների մեթիլ եթերների գազահեղուկային քրոմատագրումը կիրառելի է բոլոր տրի-, դի- և մոնոացիլգլիցերինների բնական և սինթետիկ խառնուրդների, ճարպաթթուների եթերների, ազատ ճարպաթթուների, օճառացման և այլ ճարպային միացությունների նկատմամբ: Ստանդարտների սույն շարքով կարող են որոշվել C4-ից մինչև C26 ճարպաթթուների մեթիլ եթերները, այդ թվում` հագեցած ճարպաթթուների մեթիլ եթերները, ցիս- և տեղակալված ճարպաթթուների մեթիլ եթերները և ցիս- և պոլիչհագեցած ճարպաթթուների մեթիլ եթերները: Կարճ շղթայական ճարպաթթուների որոշման համար հաճախ օգտագործում են իզոպրոպիլ և բութիլ եթերներ` խուսափելու համար պիկի հետ լուծիչի ինտերֆերենցումից և նվազեցնելու դետեկտորի ազդանշանների տարբերությունները: | |
| Կարգավիճակը | Գործող | |||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | |||
| № | 86-Լ | |||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2016-12-20 | |||
| Գործարկման թվականը | 2017-03-01 | |||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | |||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | |||
| Դասակարգում |
67.200.10 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Սննդայուղեր և սննդաճարպեր. Ձիթատու կուլտուրաների սերմեր Կենդանական և բուսական յուղեր և ճարպեր |
|||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
|||
| Գրանցման ամսաթիվը | 2016-12-20 | |||
| Գրանցման № | 1364-2016 | |||
| Էջերի քանակը | ||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №3-2016 | |||
| Բնագրի լեզուն | Հայերեն | |||
| Թարգմանված է | ||||
| Հանգուցային բառեր | ||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | |||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 14500 | |||